Թաք յիս միռնիմ՝ դուն սաղ ըլիս, էշխըտ իմ գերեզման է.
25
Նազիտ միռնիմ, նազ մի՛ անի. նազըտ ինձ կու սըպանե:
էսպես թասլիբ-մուխալիփի հանգում, հինգ յարփաղլի (տերևավոր). քրոնիկոնի
442-ին (1754):
էսպես Արութինի ասած, մարտի 1-ին, քրոնիկոնի 442-ին (1754):
Մեջլումի պես կորավ յարըս,
Լե՛յլի ջան, ման իմ գալի
յա՛նա-յանա.
էրվեցավ խունի ջիգարըս,
Արնի պես աչկս է լալի.
յա՛նա-յանա, յա՛նա-յանա:
5
Բըլբուլի նըման լացիլ իմ,
Աչկիրըս արնով թացիլ իմ,
էշխեմետ հիվանդացիլ իմ.
Պառկած իմ դըժար հալի.
յա՛նա-յանա, յա՛նա-յանա:
էշխեմետ դառիլ իմ յիզիդ,
10
Հալվեցա, մաշվեցա քիզիդ,
Ռա՛հմ արա, մե խո՛սե միզիդ.
Բեմո՛ւրվաթ, ձեն իմ տալի.
յա՛նա-յանա, յա՛նա-յանա:
էրվում իմ, կանչում իմ ա՜ման.
Ծոցըտ բաղ, ունքիրըտ քաման.
15
Աշխարիս մեչըն քիզ նըման
Չիմ տեսած, ման իմ գալի
յա՛նա-յանա, յա՛նա-յանա:
Մանուշակ՝ բաց արած հովին,
Կարմիր վարթ, ծա՛ղիկ հուտովին,
Շատ մի՛ լացնի Սայաթ-Նովին,
20
Ա՛չկի լուս, կըսկըծալի.
յա՛նա-յանա, յա՛նա-յանա: