Էջ:Սայաթ-Նովա, Խաղեր.djvu/38

Այս էջը սրբագրված է

30

Քիզ նըման,

Քիզ նըման
Դո՛ւն իս, աննըմա՛ն:

Դարըդըս ասիմ՝ գուլան սարիր.
էս ի՞նչ բան էր, վուր դուն արիր.
35 Սայաթ-Նովուն ջունուն արիր,
ջո՛ւնուն արիր.

Չըկա քիզի նըման,
Չըկա քիզի նըման.
Քիզ նըման,
Քիզ նըման
40 Դո՛ւն իս, աննըմա՛ն:

Քրոնիկոնի 440-ին (1752), մարտի վերջին:
էսպես բելիր ղափի հանգով թասլիբ՝ օսմանցոց մուղամ:

23


Վունցվոր վուր ղարիբ բըլբուլըն մե տարով բաղին կարոտ է,
էնենց գուլա քու սիրողըն՝ ձեռիտ արաղին կարոտ է.
Դուն ուրիշի հիդ մի՛ խոսի, քու ճուրտըն աղին կարոտ է.
Հասիլ է ծուցիտ շամամըն՝ օսկե թաբաղին կարոտ է:

5 Մե զադ չըկա՝ գուման ածիմ, ասիմ՝ է՛ն նըման է գունքըտ,
Անղալամ, անգարնիշ քաշած օսկու պես է փայլում ունքըտ.
Բոյեմետ չուրս մատն ավելի, լըցվիլ է դոշտ ու թիկունքըտ.
Զարով, աբրեշումով հուսած մազիրըտ շաղին կարոտ է:

Դուն խոմ է՛ն գըլխեն գոված իս, յիս քիզ նուրմեկ գովիմ, ա՛րի.
10 Ծուցըտ վարաղնած հուջրա է, հոտ ունե մուշկ ու ամբարի.
Իրեք հարուր վացուն ու վից՝ ամեն անթամըտ ղարարի.
Կուռըտ շիմշատ, մատնիրըտ մում՝ բըրոլե ճաղին կարոտ է:

Յիս էլ ուրիշ յար չիմ սիրի, աշխարումըս դո՛ւն իս իմըն.
Թե մե շափաթ քիզ չիմ տեսնի, կու կըտրիմ քամանչիս սիմըն.