Յիփ տիղեմետ ժաժ իս գալի, շըխշըխկում իս ջիղջիդի պես.
Ի՞նչ կոնիս սանթուր-քամանչեն՝ զուքսըտ չոնգուր-չանգ իս անում:
Ծուցիտ մեչըն վարթ, մանիշակ, սըմբուլ ու սուսան իս շինի.
Քու տերըն բաղըն ի՞նչ կոնե՝ քու հուտըն ռեհան իս շինի.
15
Քամին մեչըն անց է կենում՝ մազիրըտ ելքան իս շինի.
Աշխարքըն ծով, դուն մեչըն նավ, ման իս գալի, լանգ իս անում:
Տասնեմետ մեկըն չին ասի, թեգուզ աշխաըըս քիզ գովին.
Նովափար, ծա՛ղիկ ծովային, մանուշակ՝ բաց արած հովին.
Բաս քու էշխին վո՞ւնց դիմանամ, ջուրըն տանե Սայաթ-Նովին.
20
Թե աեսնողըտ մեկ էլ տեսավ՝ դիվանա-դաբանգ իս անում:
էս էլ Դիբա ու ենգիդունիայի հանգում. Արութինի ասած. մարտի վերջին, քրո¬
նիկոնի 447-ին (1759):
Զիս ասում, թե լաց իս էլի.
Բա՛րով տեսա, ի՛մ սիրեկան.
Վարթի նըման բաց իս էլի
խարերով,
խարերով.
Բարո՛վ տեսա, ի՛մ սիրեկան:
5
Արի մե դարդըս իմա՛ցի,
էշխեմետ հա՛ման իմ լացի.
Օրըս էսպես անց է կացի՝
դարերով,
դարերով.
Բա՛րով տեսա, ի՛մ սիրեկան:
Յիփ կու հաքնիս ալ ու ատլաս,
10
Տեսնողին կու շինիս մաս-մաս.
Դոշիտ պիտի լալ ու ալմաս՝
շարերով,
շարերով.
Բա՛րով տեսա, ի՛մ սիրեկան։