Էջ:Սայաթ-Նովա, Խաղեր.djvu/49

Այս էջը սրբագրված է

35

Խըմե՛ցուր ձեռիտ թասեմեն,
Ջո՛ւր իմ ասում, [տո՛ւր քասեմեն].
[Մըն]ացի սըկու մասեմեն.
Ա՛չկի լուս, ջո՛ւր իմ ասի,
5 [Հուր չիմ ասի, հուր] չիմ ասի,
Թուր չիմ [ասի], տուր չիմ ասի:

Գո՛զալ, Աստվաձ քիզի լա՛վ տա,
Չուզողի աչկերուն ցավ տա.
Անգալի խոսկին մի՛ ավտա.
10

Աչկի լուս, [զ]ո՛ւր իմ ասի,

[Ս]ուր չիմ ասի, սուր չիմ ասի.
Զու[ր] իմ ասի, սւր չիմ ասի:

Ով քիզի այան մըտիկ տա,
Աբելին Կայան մըտիկ տա.
15 Ինչ աչկ քիզ խայան մըտիկ տա,
Ջա՛նում յար, կո՛ւր իմ ասի.
Նուր չիմ ասի, նու[ր չիմ ասի],
[Կուր իմ ասի, նուր չիմ ասի]:

Ովոր ինձ շինից դիվանա՝
20 Սուրփ Կարապիտեն խիվանա.
Վադի էրեսըն սիվանա.
Ա՛չկի լուս, մո՛ւր իմ ասի.
Չուռ չիմ ասի, [չուռ չիմ ասի,
Մուր իմ ասի, չուռ չիմ ասի]:

25 էշխեմեա խըմած, մաստ էկած,
Գըլուխըս մահին ռաստ էկած.
Սայաթ-Նովեն իմ՝ տիստ էկած.
Ա՛չկի լուս, ո՞ւր իմ ասի,
Սուր չիմ ասի, սուր չիմ ասի,
30

Տուր չիմ ասի, [սուր չիմ ասի]:


էսպես թասլիբ, Արութինի ասած, մայիսի 10-ին քբոնիկոնի 446-ին (1758)

4—1571