Թե էսանց էլ սուչ ունենամ՝ գլուխըս արա տալ, թաքա՛վուր.
Մըտի՜կ արա քու ստիղծողին՝ նըհախ տիղ ղազաբ մի՛ անի:
Յարալուն հեքիմն էնդուր գուզե՝ դի՛ղ տալու է, ցա՛վ տալու չէ.
10
Քանի գուզե шրբաբ ըլի՝ ղուըն աղին դավ տալու չէ.
Դու քու սիրտըն ի՛ստակ պահե, յադի խոսկըն ավտալու չէ.
Աստծու սերըն կանչողի պես, դըռնեմետ ջուղաբ մի՛ անի:
Ամեն մարթ չի կանա խըմի՝ իմ ջուրըն ո՛ւրիշ ջըրեն է.
Ամեն մարթ չի կանա կարթա՝ իմ գիրըն ո՛ւրիշ գըրեն է.
15
Բունիաթըս ավազ չիմանաս՝ քարափ է, քարուկըրեն է՝
Սելավի պես առանց ցամքիլ, դուն շուտով խարաբ մի՛ անի:
Քանի գուզե քամին տանե՝ ծովեմեն ավագ չի պակսի.
Թեգուզ ըլիմ, թեգուզ չըլիմ՝ մեջլիսներուն սազ չի պակսի,
Թե կու պակսիմ, քի՛զ կու պակսիմ՝ աշխարիս մե մազ չի՛ պակսի.
20
Սայաթ-Նովու գերեզմանըն Հինդ, Հաբաշ, Արաբ մի՛ անի:
էսպես Արութինի ասած. քրոնիկոնի 441-ին (1753):
Աջաբ քա՞նի ժամանակ է, թաք գիդենամ տա՛րիտ, է՛րնեկ.
Վո՛ւնց ուտիլ գուզե, վո՛ւնց խըմիլ՝ մոդըտ նըստող յա՛րիտ էրնեկ.
Բացվիլ իս կարմիր վարթի պես, փաթութ սուսանբա՛րիտ էրնեկ.
Բըլբուլին լալով ման կոծիս գիշեր-ցերեկ՝ խա՛րիտ էրնեկ:
5
Հուտըտ աշխարըս բըռնիլ է, բերնումտ ունիս զանջափիլըն.
Կանց քիզ լավ հուտ չի ունենա Հընդու էկած ղարանփիլըն.
Գիշեր-ցերեկ զուքսիտ մեչն իս, ձեռիտ ունիս [հուտով հիլըն].
Դիբչում է ալ պըռոշնիրուտ, ո՛ւնքիտ, սամանդա՛րիտ էրնեկ:
Շատըն հասրաթետ կոլ միռնի, սըրտումըն կունենա զարուր.
10
Ով չէ տեսի՝ մե՛կ ա՜խ կոնե, ով կու տեսնե՝ հազար հարուր.
Քու զաթըն քու նըման կուլի, կըշտիտ ունիս օսկե բարուր.
Բալքա մեկ էլ դեդեն բերե՝ նըման բարեբա՛րիտ է՛րնեկ:
Մե նաղշըտ Արաբ անցկացավ, մե նաղշըտ Հընդըստան գընաց,
Մե նաղշըտ Ղըրիմ անցկացավ, մե նաղշըտ Դաղըստան գընաց,