Յիս կանչում իմ լալանին.
Բադեշխանեն լալ անին.
Վա՜յ թե հասրաթետ միռնիմ,
Բըլբուլ լիզուս լալ անին.
5
- Դոստիրըս հիռու կանգնին,
Յադիրըն գան՝ լալ անին:
Քի սազ գուքա ալ ղումաշըն, նազա՛նի.
Եկ ճակատիտ կա՛պե զարլու մուղայիշ.
Ձեռիտ բըռնե օսկեջըրած մըկրատըն,
10
Խուճուճ-խուճուճ կավերուտ տուր արայիշ:
Յիս կանչում իմ յարանին.
Թեջնիս, վարսաղ, յարանին.
Ո՞վ ասավ, թե նըհախ տիղ
Յարիտ մեչըն յար անին.
15
- Ավիտարանըն կու տա
Խոնար մարթուն երանին:
Պատվական տեսնելու նով աբ ու նա՛ջար,
Բըլբուլին գըժվեցնող թոփ վարթի սա՛ջար,
Արկիրուտ ունքիրըտ էլավ մուհաջար.
20
Թերթերուկիտ մազըն՝ զար, օսկու զարնիշ:
Յիս կանչում իմ զայանին.
Նու ու Այիբ զայ անին.
Դո՛ւն իս ասի՝ նըհախ տիղ
Յարի սիրտըն զայ անին.
25
- Շա՛հն էր քաշի, չէր դիմնա
էս իմ քաշած զայանին:
Հուտըտ աշխար բըռնից, Փըռանգի մա՛ջում,
Դաստամազըտ դառավ սիմ ու աբրեշում.
Կըռնիրըտ շիմշատ է, մատնիրըտ է մում.
30
Ծուցըտ բաղչա ունիս, մեչկըտ է ղամիշ: