Էջ:Սայաթ-Նովա, Խաղեր.djvu/59

Այս էջը սրբագրված է

Յիս կանչում իմ մերանին,
Ըսկըսպնական մերանին.
Թուղ դոստիրըս շատանան,
Թըշնամիքըն մեռանին.
35

Ասի թե՝ յիս քու ախպեր,

Քու մերն ինձի մեր անին:

Բեմուրվաթ յա՛ր, խիլքըն գըլխես մի՛ տանի.
Դարդիրըս շատացավ քա՜նի մե քանի.
Գիդիմ վուր, յա՛ր, դուն ինձ լայիղ չիս անի՝
40 Դուն մե թաքավուր իս, յիս մե խիղճ դավրիշ:

Յիս կանչում իմ մասանին.
Սե ու Այիբ մաս անին.
[Յիս քիզնից չիմ հիռանա,
Գուզե ինձ անմաս անին].
45

Սայաթ-Նովեն քու յարն Է,

Թեգուզ մասնեմաս անին:

Դաստամազըտ նըման սըմբուլ-սուսանի.
Վախում իմ, թե սերըտ սիրտըս կես անի.
Կու միռնիմ, Էլ ինձի պես չիս տեսանի.
50 Քու Սայաթ-Նովեն իմ, մի՛ անի ղիմիշ:

Քրոնիկոնի 441-ին (1753). Արութինի ասած. ռուբայի-բայաթի-թասլիբ: