Փահրադըն միռած, Շիրինն ասաց՝ դարեն էրված իմ.
Քաշվիլ է վարթըն, մոդ չի թողնում, չարեն էրված իմ.
Բըլբուլըն ասաց՝ վարթիս խաթրի խարեն էրված իմ.
Տասնումեկ ամիս մունջ իմ կացի՝ տարեն էրված իմ.
5
- Աստվաձ կու սիրիս, զար մի՛ հաքնի, զարեն էրված իմ,
Մեջլումի նըման ման իմ գալի, յարեն էրված իմ:
Չըկա փաչայի խազինումըն մալ քիզի լայիղ.
Հալա չին գորձի Քիրմանումըն շալ քիզի լայիղ.
Օսկե մատնումըտ դըրիլ իս դուն լալ քիզի լայիղ.
10
Հաքիլ իս ատլաս՝ ռանգն է գուլգազ-ալ քիզի լայիղ.
Աստվաձ կու սիրիս, զար մի՛ հաքնի, զարեն էրված իմ,
Մեջլումի նըման ման իմ գալի, յարեն էրված իմ:
Խոսկիըըտ քաղցըր, լիզուտ շաքար-շարթի միչումըն.
Գարունքվան ծա՛ղիկ, բաց իս էլի մարտի միչումըն.
15
Մազիրըտ ռեհան՝ փաթըթած է վարթի միչումըն՝
Կանանչ տերևեն նամ չըկաթի զարթի միչումըն.
Աստվաձ կու սիրիս, զար մի՛ հաքնի, զարեն էրված իմ,
Մեջլումի նըման ման իմ գալի, յարեն էրված իմ:
Սայաթ-Նովեն իմ, էնդուր գուլամ, դարդիրըս արբաբ.
20
Մազիրըտ ռեհան, կլապիտոն է, հուսիրըտ շարբաբ.
Բարակ ղամաթիտ խիստ սազ գուքա դիբա ու զարբաբ.
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
Աստվաձ կու սիրիս, զար մի՛ հաքնի, զարեն էրված իմ,
Մեջլումի նըման ման իմ գալի, յարեն էրված իմ:
էս մուստազաթի ձենով է, շատ լավն է, Սայաթ-Նովայի ասած (ծան. Օհանի)։