Աչկ ու ունքըտ վեր իս թողի, հուքմըտ մե ռուս ցարի բաբաթ.
Աջաբ քիզ ի՞նչ գեթ իմ արի. խոսում իս դուն չարի բաբաթ.
Ով քիզի խայան մըտիկ տա, սիրտըն դառնա քարի բաբաթ.
Թեգուզ պա՛հե, թեգուզ սպա՛նե դըռանըտ նոքարի բաբաթ:
5
Դըռանըտ նոքար չիս պահի, թաքավուր իս՝ ղուլ սըպանող.
Խոսկըս առա՛կով իմացի, Լուսնի ա՛սղ՝ փուզուլ սըպանող.
Բացվիլ իս բաղի միչումըն, կա՛րմիր վարթ՝ բըլբուլ սըպանող.
Կըտրի՛լ տու, քանի կըտրում է քու թուրըն սարդարի բաբաթ:
Յա՜ր, ինձ մե ճամփա կանգնեցո՛ւ՝ կենամ խաթըրջամի նըման.
10
Գիշեր ու ցերեկ լալիս իմ, աչկիրըս է նամի նըման.
Թուղ դըռանըտ նընգած ըլիմ օտար-բարեկամի նըման.
Անգալին Ա՛ստվաձ սըպանե, Փահրադ-Շիրնի ղարի բաբաթ:
Գարնան շընչի ծաղկի նըման կարմիր վարթըն բաց է ըլում.
Ի՞նչ օքուտ է քու բաղմընչուն, վուր բըլբուլըն լաց է ըլում.
15
Պըռոշեմետ միղր է կաթում, թողնիս, յախետ թաց է ըլում.
էնդու համա քաղցր իս խոսում. լիզուտ է շաքարի բաբաթ:
Մարթ իր խոսկով կու ճանանչվի, գուզե շահի վեզիր շինին.
Բեդասըլն ասըլ չի դառնա, թեգուզ վեքիլ, նազիր շինին.
Թե կամենաս, ամենան տիղ քու ասածըն հազիր շինին,
20
Սա՛յաթ-Նովա, խոսկըտ ա՛սա բելլու քամանդարի բաբաթ:
Կիսամուրազ մի՛ սըպանի,
Չունքի արիր սեր, նազա՛նի.
Թե քիզ ավել յադ յար սիրիմ,
Ումբրես չանիմ խեր, նազա՛նի:
5
Աշխարումըս [դուն իմ] ջան իս,
Դուն իմ շահ իս, սուլթան-խան իս.
Ի՞նչ կուլի միզ մըտիկ անիս
Հազարեն մե ջեր, նազա՛նի: