Ղարիբ դավրիշ իմ, հաջ չունիմ.
10
Գըլխիս էրծաթե թաջ չունիմ.
Յիս քիզ ավել իլաջ չունիմ.
Դուն դառի ինձ տեր, նազա՛նի:
Կըրակ տըվիր կրակեն ավել.
Չախմախ էլ ունիս դու, ղավ էլ.
15
Աշխարումըս քիզնից ավել
Ո՞վ ասաց թե՝ կե՛ր, նազա՛նի:
Սայաթ֊Նովեն իմ, ճար չունիմ,
Յիս վարթըն իմ, մին խար չունիմ,
Թե դուն ասիր յադ յար չունիմ.
20
Իղրարըտ էտ էր, նազա՛նի:
էսպես լավ գարեհլիի ձայնով. Սայաթ-Նովայի ասած (ծան. Օհանի):
Հընդու քաղաքեմեն հանած ջավահի՛ր, լա՛լ արմանալու,
Ինչի դիբչիս՝ նաղաշ կոնիս, օսկե փա՛րգալ արմանալու.
Ամեն մարթ չի կանա ճարի շահ ու շըքար արմանալու.
Մարթ հիդըտ չի կանա խոսի, Ռոստոմի-Զա՛լ արմանալու:
5
Շիմշատի ծա՛ռ՝ բըհամ էկած, շենքըտ տաշիլըն ի՞նչ կոնե.
Երանի է քու տիրուչըն. յադին յաշիլըն ի՞նչ կոնե.
էրեսըտ խաս ա՝ մուրասա. ղալամ քաշիլըն ի՞նչ կոնե.
Կարմիր ու կանանչ ու ճերմակ, սարիսար, ալ արմանալու:
Դուն հիշտ ղիմիշ անելու չիս, ճըրաք վառած դըժար ճարած.
10
Ովոր էրեսըտ կու տեսնե, խիլքըն կու դառնա շըվարած.
Անգին յա՛ղութ, անգին ա՛լմաս՝ բոլորքըտ ջավահիր շարած,
Սկանդարի-Զուլղարի թողած ջընաղ-հեքալ արմանալու:
Համաշա սեյրան իս անում, վարթ ու մանուշակ քաղում իս,
Շուշա-բըրոլե գուլա՛բղան՝ բերնետ վարթաջուր մաղում իս.
15
Թաքավուրի թաջի ջի՛ղա, օսկե թիլըտ շաղմաղում իս.
Վուրսնուրթի ձեռնեմեն փախած ջե՛յրան, մա՛րալ արմանալու: