Յա՛ր, քիզանից հիռանալըս միռնելու վըրա դըժար ա.
էշխեմետ Մեջլում իմ դառի. ի՞նչպես անիմ ինձի չարա.
Ավելի չէ՛, Սայաթ-Նովեն քիզի ծառա ու նոքար ա.
20
Նըրանից ձեռըտ քաշիլըն՝ շատ ա էտ ալ արմանալու:
Խաբար գընաց բըլբուլի մոդ. «Վարթըն քու գալուն մընում է,
ճըխկընիրըն բացրացիլ է, վըրեն շուռ գալուն մընում է.
Առավուտուց զանգակի պես քաղցըր ձեն տալուն մընում է»:
Բըլբուլն ասաց. «Չիմ կանա գա, պուճպուճես լալուն մընում է»:
5
Վարթըն ասաց. «Իմ բըլբուլին ալ պուճպուճեն վո՞նց կու խափե.
Թե խիլք ունիս, ղա՛րիբ բըլբուլ, է՛լ քու բաղի ճամփեն չափե»:
Քանի գուզե քընած տիղըն իր թըշնամին կուռըն կապե,
էլի վիրչումըն մեյդանըն Ռոստոմի-Զալուն մընում է:
Վարթըն ասաց. «Խա՛յան բըլբուլ, նա՛լաթ էտ քու էյթիբարին,
10
Անցկացավ ապրիլ-մայիսըն, մեկ օր չըհարցըրիր յարին»:
Չէթուղ թե մուրազին հասնին, տի՛ս ի՞նչ արավ քավթար ղարին.
Փահրադին քըլունգն ըսպանից, Շիրին՝ խանջալուն մընում է:
Աշխարումըն վարթն է էլի բըլբուլների սիրեկանըն.
Բըլբուլի լիզվով իմ ասում. «Տե՜ր, պա՛հե վարթի նըմանըն».
15
Աշխարումըս քանի սաղ իս, Սայաթ-Նովի գերեզմանըն
Շահ-Աբասի լալի նըման, Շահի՝ վրեն գալուն մընում է:
Մըտա էշխի քուրեն խալիս դառնալու.
Սիրտըս էլավ քե ու այիբ, էրկու բեն, (քաբաբ)
Կամով սովդեն մըտա՝ դարդըն բառնալու.
էլ ո՞ւմ բըռնիմ սե ու այիբ էրկու բեն: (սաբաբ)
5
Դադա պիտի, խոսկըն ղադիմի շինե.
Շարբաբի միչումըն խամ թիլ չըհինե.
Ջորու նըման չասե՝ իմ դեդեն ձին է,
Մարթ վուր ըլի նու ու այիբ էրկու բեն: (նաբաբ)