Էջ:Սայաթ-Նովա, Խաղեր.djvu/65

Այս էջը սրբագրված է

Անգըրծակի մե ձեն էկավ դասեդաս,
Անգաճ կալա, չիմացա ինչ հասասե:

5 Հազար տարին մարթու աչկին թաքավուր.
Քա՜նի տընանգ, քա՜նի հարուստ, թաքավուր.
Չի հարցընի ախկատ, հարուստ, թաքավուր՝
Մահըն վուր կա, առանց կաշառք հասասե:

Դառնացավ, թըթվեցավ կինքըս, ծովացավ․
10 Ա՜խ քաշելեն սիրտըս նընգավ ծովացավ․
Կաթելով, կաթելով, դարդըս ծովացավ,
Մե մարթ չըկա, վուր ինձ խըրատ հասասե:

Հազար տարին մարթու աչկին քարասուն.
Ո՞վ է մնացի աշխարումըս քարասուն,
15 Սա՛յաթ-Նովա, տարի՛ն էլավ քարասուն.
Դուն մահի հիդ, մահըն քիզ հիդ հասասե:

էս հայերեն թեջնիս է (ծան. Օհանի):