Էջ:Սայաթ-Նովա, Խաղեր.djvu/67

Այս էջը սրբագրված է

Հանգ իս արի, յա՛ր, ա՛ յար,
Սիրտըս արիր յարա, յա՛ր,
5

Գըլուխըս մատաղ կոնիմ՝

Ղաբուլ անիս, յա՛ր, այար:
Ումբրիս լարըն ձըքիլ, ղադանգ իս արի,
Վա՜յ թե կըտըրվիլ է ղափիլ, յա՛ր, ա՛ յար:

Աչկիրըտ ծով, էրեսըտ շովղ, էշխըս լող կու տա անղայիղ,
10 Անքանար ջուրըն իս գըցի, բոլորքըս տալղա, ջըրհիղիղ.
Ջըրհիղիղեն նոյ այիբ
Վուր փըրկըվից նու այիբ,
Նոյին գեմին ազատից,
Ինձ՝ Այիբն ու նու այիբ:
15

Մեմեկ ինձի տիսուտ թե անիս լայիղ,

Կու կենամ ջամալիտ մայիլ, յա՛ր, ա՛ յար:

Հասրաթեմետ չոլիր նընգած, Մեջլումի պեսէ՝ Լեյլու զայաթ.
Յարալու ջեյրանի իս դառի, յիս քու էդնեն՝ ավչի-սայադ.
Սայաթ-Նովեն իմ, Սայադ.
20

Անունըս հաշվիր՝ սա՛յ-ադ.

Տիսուտ կարոտ չըթողնիս,
Չասիս՝ սա օտար, սա՝ յադ:
Կամ թե գուրձավուր իմ, բեքարա խայաթ,
Արածըտ ինձ չիլի վայիլ, յա՛ր, ա՛ յար:

3 (58)


Աստուձ խիալ արից. սըվթա
Ստիղծից նախ մարթըն Աթամ.
Աթամի կուղեմեն քաշից,
Յիվան տըվից նըրան համդամ:

5

Համդամ գուզիք՝ էս ձիզ ղարար,—

Տերըն ասաց,— չո՛ւտիք էս բար,
Թե չէ կու տեսնիք մինձ զարար,
Վուր առիլ իք էս պըտղի համ:

Համ առնիլըն ուզից նախամար Յիվան,
10 Չարըն գըթավ նըրան, տըվին իրար կամ: