[Կամով նընգավ չարի թոռըն],
Քաղից արքիլված խընձորըն,
Խափից Աթամ նախահորըն,
Կերան ու դառան մերկանթամ:
15
- Մերկացան ու ամանչեցին,
Փոշման դառան ու լացեցին,
Տերըն վուր էկավ՝ խափեցին.
Թե՝ օցըն էր արավ սիթամ:
Սիթամ արից Տերն էլ, քըշից դըրախտեն,
20
Քանի վուր պատվիրքըն չըպահին թամամ:
Թամամ մութ բըռնից աշխարըն,
Ի՞նչ է Աթամ-Յիվի ճարըն.
Սատանեն գըթավ հընարըն.
Ասաց՝ գուզի՞ք, ձիզ լուս կու տամ:
25
- Կու տամ, ասաց՝ գիրըն առավ․
Հորդանանու գիդըն տարավ,
Աթամ վուր էտ շարթըն արավ՝
Նաթիջում դըժուխկ գընաց ջամ:
Ջամ հազար տարի անց, Տերն էկավ աշխար,
30
Ազատից հոքիքըն, բան չըթողից քամ:
Քամ ու նիղ օրիր տեսան շատ:
Ով ունեցավ հույս ու հավատ,
Իղրարին մնացողըն հաստատ
Տերըն կու հիշե ամեն ժամ:
35
- Ժամըն ու ժամանակն է նիղ.
Մահըն գուքա ամենան տիղ.
Կու լինի դադաստան ահիղ.
Աղաչիմ Փըրկիչըն՝ հուսամ:
Հուսամ Սայաթ-Նովես, միղկիրըս քավիմ,
40
Թե չէ դադաստանին յիս ի՞նչ ջուղաբ տամ: