Էջ:Սայաթ-Նովա, Խաղեր.djvu/69

Այս էջը սրբագրված է

4 (59)

Աշխարեմեն բեզարիլ իմ, էլ բերնումըս համ չըկա, չէ՛,
Թառամիլ է սըրտիս վարթըն, սափա, զող m դամ չըկա, չէ՛,
Ամեն մարթ ի՛րան է քաշում, դարդիման համդամ չըկա, չէ՛,
Բոլորքըն ղամքաշ ին դառի, ուրախ սիրտ անգամ չըկա, չէ՛:

5 Դառըն խոսկով սիրտըս խուցից, վադի ձեռնե՛մեն գուլամ յիս,
Դուստրըս դուշման ին դառի, յադի ձեռնե՛մեն գուլամ յիս,
Մեկ չէ, էրկու չէ, աշխարում շատի ձեռնե՛մեն գուլամ յիս,
էյթիբարըն վիրացիլ է, ասկ ու բարեկամ չըկա, չէ՛:

Է՜յ ադալաթ հուքմի-հե՛քիմ, սուչըս ի՞նչ է, ա՛սա ինձի,
10 Վուր հաքցըրիր իմ չուզեցած սիվ ու սուք լիբա՛սըն ինձի.
Խըմցըրեցիր անմիղ տիղըն էս աղուի թասըն ինձի.
Հոքուտ մեչ ի՛նսափ, սըրտումըտ շընուք ու քարամ չըկա, չէ՛:

Թե ռուխսաթ տան, սիրտըս բանամ, կու տեսնիք՝ դարդիրըս ծով ա,
Դովրանեմես դուս ին գըցի, իմ տիղըս բըռնողըն ո՞վ ա,
15 Ասում ին՝ տարքըտ թամամից, լա՛ց ու վո՛ւխպա, Սա՛յաթ-Նովա,
Հե՛յ վա՜խ, էլ ձեռիս քամանչա, մեջլիսումըն ջամ չըկա, չէ՛:

5 (60)


Իղրար ու ամագ չունեցող յարի ձեռնե՛մեն դադ կոնիմ.
Բըլբուլին վարթեմեն զըրգող խարի ձեռնե՛մեն դադ կոնիմ.
Մարթուս էյթիբար չըմընաց, դարի ձեռնե՛մեն դադ կոնիմ.
Դիփ խառնակիչ ու ավիրող չարի ձեռնե՛մեն դադ կոնիմ:

5 էլ հոքեվախ կըրոնավուր, մարթասեր իշխան չըմընաց,
Զորըն անզոըին կերիլ է, մարթկանց վըրա ջա՛ն չըմընաց.
էս զամանի գոզալներուն ախրաթ ու իման չըմընաց,
Քա՞նի կանչիմ դադ ու փիրյադ, զարի ձեռնե՛մեն դադ կոնիմ:

Փիքըր ու խիալըս հարգահ աշխարքի ցավի մասին է,
10 Խիղճի, նաչարի, տընանգի, բարու ու լավի մասին է,
Սայաթ-Նովու խոսկըն իրավ ու անիրավի մասին է,
Յոխսուլին զըրգող, բեինսափ վարի ձեռնե՛մեն դադ կոնիմ: