Էջ:Սայաթ-Նովա, Խաղեր.djvu/71

Այս էջը սրբագրված է

Ամեն ղոչի գըլխին մեմեկ շուն ունիմ.
Ճըդիտ էրկըթե կըրկալըն շանց կու տամ»:

Գելն ասաց. «Վուր ամբըն վեր գա ծըմակին,
Ակռեքըս կու գըցիմ ղոչի դըմակին.
15 Վուրըն կու խիխտիմ, վուրն էլ իմ քամակին
Մեմեկ, մեմեկ դիմաց սարըն շանց կու տամ»:

Սայաթ-Նովեն ասաց՝ յիս կարմիր կով իմ,
Կովկիթըս կոտրիլ իմ, հարսից խըռով իմ,
Գիլի հիդ բան չունիմ, չոբնին կու գովիմ.
20 Մե գամ էլա կաթնի համըն շանց կու տա:

8 (63)


Մախուխն ու ոխչըրի միսըն կըռվեցան,
Ամեն մեկըն ասում էր՝ «Մազեն յիս իմ,
Քու մեչըն ի՞նչ ղըվաթ կա, ի՞նչ իս դուս տալի,
Մարթու ղըվաթ տըվողն ու փազեն յիս իմ»:

5 Մախուխն ասաց. «Օխտըն շափաթ պաս ունիմ,
Գըլխիս ծառա օխտըն նորահարս ունիմ.
Համիմ, սըխտոր, պիտնա ու պըռաս ունիմ,
Աթամորթու սըրտի մուրազըն յիս իմ»:

Ոխչըրի միսն ասաց. «Իմ մեչն է համըն.
10 Կու դընին փլավումըն՝ կու քաշին դամըն,
Ինձ մաթլաբեն կոծին, քիզ կոծին ջամըն.
Ջիգրու կու պատռեցնիմ, քու ջազեն յիս իմ»:

Մախուխն ասաց. «Քանի փըքվիս, պատըռվիս,
Պիտի վոլը սլաս պահիս, հազաը փըշըըվիս,
15 Միխկիրիտ դարց գաս ու պիտի հաղորթվիս՝
Դըժուխկի ու դըրախտի ղազեն յիս իմ»:

Ոխչրի միսըն ասաց. «Պակսիլ է օըըն,
Դիփունն ինձ ին գովում՝ քաչալն Ու քոռըն.