5
էլ քա՞նի գըցիս սարեսար, ռա՛հմ արա, յա՛ր բեմուբվաթ,
Վո՛ւչ աչկումըս լուս է մնացի, վո՛ւչ գարդանումըս թաղաթ,
Թե դադ կոնիս, էս էլ շատ է, սպանեցիր ինձ թամամ բաբաթ,
էրված սիրտըս հովցընելու բըխի՛ր դու ախպուրի նըման:
Վունցոր կարոտ մե ուխտավուր դուռտ է էկել Սայաթ-Նովեն,
10
Անց է կացիլ ամեն չարկապ, ամեն արկել Սայաթ-Նովեն,
Թեվուր կորցնիս էլ չիս գըթնի նորից մեկ էլ Սայաթ-Նովեն,
Նա մի հատ էր՝ աշխար էկավ քանց մե ղարիբ հուրի նըման:
Յիս մե ղարիբ բըլբուլի պես,
Դուն մե գուլշան բաղ ի՞ս աջաբ,
Յիս էն գըլխեն իմ վերանա.
Դուն բինադան վաղ ի՞ս աջաբ:
5
Մինա է գարդանըտ բարցըր,
Լիզուտ նուղուլեմեն քաղցըր,
Գանա օրեն մի օր հարցո՞ւր,
Իմացա՞ր ահվալըս աջաբ:
Մե չիս ասում՝ Սայա՛թ-Նովա,
10
էս աշխարքում տերըտ ո՞վ ա,
Կամ իմանաս ի՞նչ աբով ա
Իմ քու դուռըտ գալըս աջաբ:
Բըլբուլի պես ձայն է տալի, ի՜նչ քաղցըր ավազ է անում,
Մոդ է արի ղուլ-ղարավաշ, կըշտումըն փարվազ է անում,
Բըռնիլ է վարթի փոթոլըն, գուլին փիանդազ է անում.
Յիս ի՞նչ անիմ, իմ սիրելին ինձիդ գուլգավազ է անում:
5
Սալբի բոյըն համամիցըն գալիս տիղըն բեզարիլ է,
Ունքիրըն ղալամով քաշած, աչկիրըն խիլքըս տարիլ է,
ճիդումըն օսկե ամբարչա, յախին մարքարիտ շարիլ է.