Տարիս կարոտ ճամփա ընգա տեսնելու.
Տեսա, հիռվից, զուքված՝ հաքած զառ ու խաս.
Խաս խիալով մոտեցա բան ասելու,
Ասի, գոզալ, պռունգնիրետ միղր տաս:
Միղրահամ պըռունգտ գովիմ, ի՞նչ ասիմ.
Էղխիդ թուրը քաշիմ սրտիս մեջ, կիսիմ.
Յար, քու ճամփի հողին էրեսըս քսիմ,
Բլքամ քիչ խղճի գաս, խոսիս դուն մե բաս:
Բաս մե հարց ու փորդ չա՞նիս, մե բան չասիս,
Յար, քիզ մատաղ, կարոտ իմ բլբուլ սասիդ.
Չլի թե դուն ինձ գցիլ իս հավասից,
Աստուծ սիրիս, ժամ տնակն է՝ խիլքի գաս:
Խիլքըս էշխիդ կշիռքում դիր, դարդ չի դա.
էն էլ իմաց, աշուղեն սուր մարթ չկա,
Գիդիմ, քիզնում վուշ մե կորեկ խարթ չկա,
Տուն գոհար իս, մաքուր լալ իս ու ալմաս:
Լալ ու ալմաս իս, իմ ջանանն իս անգին.
էս աշխրքում մե՛կ չիս, տա՛սն իս իմ աչկին.
Սայաթ-Նովեն շունչը փչից քու ճանգին,
Մագամ չո՞ւնիս դուն աղուհաց, խղճի մաս:
Զինջիրլամա։