Ասեցին, թե Շախաթայիք խաբար ունէ՞ս ալամեն,
Գրքի վո՞ւր թերթին իս գրված, ո՞վ է բռնիչ ղալամեն։
Հոքիտ իստակ ու պինդ պահե, վուր արթար հախը մերն է.
Հուրը մերն է, ջուրր մերն է, հողմըն ու հողը մերն է։
Փառք արարիչ-ըստիղծողին՝ մեծ պահապանը մերն է.
Կինքը մերն է, մահը մերն է, դըրախտի բաղը մերն է։
Իրեք հարուր վաթսուն ու վից սուրփի աղոթքը մերն է.
Հիսուսին մեզ տերն է ղրգիլ լուսն ու ջափաղը մերն է։
Սիոնի սուրբ գերեզմանը, ապրելու տեղը մերն է.
էջմիածնա մայր աթոռը և աղիզ ցեղը մերն է:
Սայաթ—Նովա ղալբ բան չանիս՝ սարաֆ—մատյան ունինք մենք.
Անկըրակ մհլամ դիր վիրքիդ՝ զորավուր եղր մերն է։
Ղազայ—դիվանի: