|
Թվում է, թե Շ-ի բառը համանիշ է աստծու կամ ինչ-որ բարձր ոգու գաղափարին և Շ-ի բանաստեղծությունն էլ իլահիի ու դիվանիի մի ձևն է իր բովանդակությամբ, որի մեջ արծարծվում են կրոնական-փիլիսոփայական հարցեր։
5. Հայերեն երկրորդ խաղն է այս, նույնպես գազել-դիվանի, որը գրված է հայ և վրաց խառն տառերով։
6. Երգչի հայերեն միակ «Բարիթավուր» խաղն է։ Նման ձևի մի խաղ էլ գրել է
ադրբեջաներեն։ Բաղկացած է, վերջին բառերով իրար հետ կապված, հինգ
հատածից, իսկ յուրաքանչյուր հատածը հինգ տնից։ Բոլոր 5-րդ տները (որ
սովորաբար կարող են չշինել բահրիթավիլի մեջ) ունեն չորսական տող,
«յար, աման» հավելյալ բառերով, իսկ մնացած տները՝ 6 տող: Այսպիս ով
ամեն հատածն այս խաղում ունի 28 տող, ամբողջ խաղը 140 և մեկ, վերնագիր հանդիսացող, բայց տեքստին միացած տող։
Այս խաղը, չնայած իր կառուցվածքի բարդությանը, որ բոլոր հատածները, տները և սրանց միջի կարճ երկտողերն սկսվում են նախորդի վերջին
բառով, գրված է մեծ վարպետությամբ — հանգերի և շեշտերի տեսակետից, և
համարյա ոչ մի տան մեջ բովանդակությունը չի զոհվել ձևին։ Ինչպես ցույց
են տալիս վարիանտների պատառիկները, սա իր ժամանակի ամենամասսայականացած խաղերից մեկն է եղել: Որքան կարելի էր, աշխատել ենք թե՛
բառարանի միջոցով և թե՛ տեքստի լյապսուսներն ու կետադրությունն ուղղելով, հասկանալի դարձնել ընթերցողին։
2—րդ հատածի 4—րդ տան «Գու լաս տարով» կարճ տողը բնագրում գրված է «Գու լա տարով»։
3—րդ հատածի առաջին տան «Նուր գովելի» տողը գրված է «Նուր գովիմ քի»։
4—րդ հատածի վերջին տան «Չունքի իլթիմազ իմ անում» տողը՝ «Չունքի
իլթիմազ իս անում»։
5—րդ հատածի առաջին տան «ուս ու տես»-ը բնագրում գրված է «ուս
ու տիս». 4-րդ տան «վաղըն գու քամ»-ը՝ «վաղըն գու լամ»։
Խաղի վերջում հիշվում է Աշուղ Օղլան անունը (տես նաև խաղ 18) և
այնպիսի ձևով, որ թվում է թե հենց իր՝ հեղինակի մի այլ ծածկանունն է։
Այս անունով մի աշուղ մինչև այժմ հայտնի չէ մեր գրականության մեջ,
մանավանդ, որ երևում է նրա հայերեն գրող աշուղ լինելը։ Հայտնի է, որ
Սայաթ—Նովան հիշում է իր նախորդ՝ Դոստևի անունը, որի թուրքերեն գրած
երգի վերնագիրն է բերում, և մենք չգիտենք, Թիֆլիսի Խոջիվանքի գերեզմանատանը թաղված այդ հայ աշուղը հայերեն երբևէ հորինե՞լ է, թե ոչ,
ապա հիշում է Նադաշ Հովնաթանի «Թասերն չինի» խաղը (առանց հեղինակի անունը տալու): Հազիվ թե իրավացի լինենք, եթե Աշուղ Օղլանին նույ-