Խըմեցուր ձեռիտ թասեմեն,
Զո՛ւր իմ ասում, [տուր քասեմէն].
Մընացի սըկու մասեմեն
Աչկի լուս, ջո՛ւր իմ ասի,
[Հուր չիմ ասի, հուր] չիմ ասի,
Թուր չիմ [ասի], տուր չիմ ասի:
Գոզալ, Աստված քիզի լավ տա,
Չուզողի աչկերուն ցավ տա.
Անգալի խոսկին մի ավտա.—
Աչկի լուս, ուր իմ ասի,
[Ս]ուր չիմ ասի, սուր չիմ ասի.
Զու[ր] իմ ասի, սուր չիմ ասի։
Ով քիզի այան մըտիկ տա,
Աբելին՝ Կայան մտիկ տա.
Ինչ աչկ քիղ խայան մըտիկ տա,
Ջանում յար, կոր իմ ասի.
Նուր չիմ ասի, նուր չիմ ասի,
[Կուր իմ ասի, նուր չիմ ասի]։
Ովոր ինձ շինից դիվանա՝
Սուրբ Կարապիտեն խիվանա.
Վաղի էրեսըն սիվանա.—