Աստուձ խիալ արից, սըվթա,
Ստիղծից նախ մարթըն Աթամ.
Աթամի կուղեմ են քաշից,
Եվան տրվից նւրան համդամ:
Համդամ գուզիք՝ էս ձիզ ղարար —
Տերըն ասաց—չուտիք էս բար,
Թե չէ կու տեսնէք մինձ զարար,
Վուր առիլ իք էս պտղի համ:
Համ առնիլըն ուզից նախամար Եվան,
Չարը գըթավ նըրան, տվին իրա՛ր կամ:
[Կամով ընկավ չարի թոռըն],
Թաղից արգիլված խնձորըն,
Խափից Աթամ նախահորըն,
Կերան ու դառան մերկանդամ:
Մերկացան ու ամանչեցին,
Փոշման դառան ու լացեցին
Տերըն վուր էկավ՝ խափեցին —
Թե, օցըն էր արավ սիթամ:
Սիթամ արից տերն էլ, քշէր դըրախտեն,
Քանի վուր պատվիրքըն չպահին թամամ: