Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/100

Այս էջը հաստատված է

մահճակալը, - պատասխանեց,Հելենան պարզաբանությամ դա հեշտ է, բայց բնակչությունը չի աճում։

Երբ մենք սկսեցինք սուրճը խմել, հիշեցի, որ երիտասարդ Հարիսոնը ինձ հետ չխոսեց և մանավանդ դուր չեկավ նրան, որ լեյդի Հարիսոնը սիրալիր ինձ բարևեց։

- Հելենա՛, ինչո՞ւ այնքան Հպարտ էերիտասարդ Հարիսոնը։

- Ինչու հպարտ չլինի, Հարիսոնը որդի է։

- Այո՛, նա խոնարհ մարդ է, ոչինչ չի շինել, դրա համար իրան շատ մեծ է զգում։

- Նրան դուր եկավ նաև, որ լեյդի Հարիսոնը ինձ բարևեց և խոսեց հետս։

Հելենան սկսեց բարձրաձայն ծիծաղել։ Հելենայի այդ ծիծաղում այնքան առողջություն և կենդանություն կար։ Ինձ չափազանց դուր էր գալիս, երբ նա ծիծաղում էր, նրա լեցուն և վարդագույն թշերը, որ վերջանում էին շրթունքների երկու միացած կետերում, ստորակետների պես ոլորելով, ստանում էին ավելի աշխուժություն։ Նրա բաց թևերը, որոնք թեև աշխատանքից պնդացել էին, բայց չէին կորցրել իրենց սլացիկությունը, ինձ ներշնչում էին բուրումնալից և ջերմագին մի կին, որի գրկախառնումի մեջ ես երևակայում էի կենդանի մի երազ։

- Ինչո՞ւ ես ծիծաղում, - հարցրի Հելենային։

- Ճիշտ ես նկատել, նրան դուր չի գա, որ Հարրիսոնը որևէ տղամարդու գետ է խոսում, մանավադ քեզ պես մի տղամարդու հետ։

- Ինչո՞ւ։

- Խանդում է, - հարեց Հելենան և լրջացավ։

Ես հառեցի իմ աչքերը Հելենային։

-Հելենա, ես սիրում եմ պարզությունը, եթե ուզենաս՝ քեզ կպատմեմ իմ ամբողջ կյանքի գաղտնիքները, ասա՛, շարունակիր։

Հելենան շարունակեց․

- Երիտասարդ Հարրիսոնը սիրում է լեյդի Հարրիսոնին, իր հոր կնոջը։