Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/101

Այս էջը հաստատված է

— Ուրիշ խոսքով՝ իր մորը է:

— Ասենք՝ իր մորը:

_ Ծերունին գիտե՞ այդ մասին:

_ Ո՞չ, դրա համար էր, որ ես քեզ չհամաձանեցա, երբ դու կարծեցիր, որ ծերունին խորամանկ մարդ է, նա այնքան պարզամիտ է։

— Ուրեմն երիտասարդ Հարրիսոնը ոչ միայն հպարտ է՝ այլ սրիկա:

— Չգիտեմ թե ինչ է, բայց երջանիկ մարդ է — հարստություն, գեղեցիկ կին անսահման ծուլություն:

— Ո՞ւր գնացին նրանք առավոտյան։

— Մի որևէ երկրորդական հյուրանոց։

— իսկ երիտասարդ լեյդին իմանո՞ւմ է։

— Այո՞, իմանում է, բայց ի՞նչ կարող է անել, եթե բաց անի՝ իր հորն է խայտառակելու։

Երբ սենյակից դուրս էինք գալու, Հելենան ինձ կանգնեցրեց և լուրջ տոնով ասաց.

— Զգույշ եղի՜ր, շատ մի խոսի լեյդի Հարրիսոնի հետ։

Երիտասարդ Հարրիսոնը քեզ շատ կարող է խանդել։

— Ինչո՞ւ։

— Դու այնպես տարօրինակ ես...

— Ի՞նչ տարօրինակություն ունեմ։

— Դու սև մազեր՝ ունես և կապույտ աչքեր, ապա ինչ որ այրող բան կա քո մեջ։

Ես լռեցի և երկար նայեցա Հելենային։ Նրա շրթունքնրից կարծես քամված նռան կաթիլներ էին կաթում։

— You are so strange and[1]՛...

Ես չթողեցի, որ վերջացնի Հելենան։

- Գնա՞նք,_ասացի:

5

Ես ապրում էի մի շենքում, որ կիսահյուրանոց էր։ Այնտեղ կարելի էր օրով, ամսով և մինչև անգամ տարով սենյակ վարձել։ Այդ հյուրանոցը գտնվում էր Լեկսինգտոն

  1. Դու այնպես տարօրինակ ես և