Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/106

Այս էջը հաստատված է

մայթերի վրա, նրանք միայն երգում են և պարում, իսկ տղամարդիկ ոսկի, մարգարիտ և նարգիզ են թափում նրանց ոտների տակ, նա պատմեց ինձ, որ Արևելքում, արևամուտին՝ կանայք բարձրանում են կապույտ բյուրեղյա կտուրների վրա, ձգում են իրենց քողերը և մերկ՝ աղոթում են արեգակի ոսկեշառայլ շողերի դիմաց։

- Այդ պատմողը սրիկա է եղել, Հելենա, ճիշտ է․ այդպիսի հազվագյուտ բաղտավորներ կան, բայց նրանք էլ լաց են լինում, արտասվում են դառնորեն, երբ կորցնում են իրենց գարնանային թարմությունը։

- Նա ասում է որ Արևելքի փողոցների փոշում կարմիր մարջաններ կան թափված։

-Նա պարզապես ստել է, սիրելի՝ Հելենա, դրանք արյան կաթիլներ են, որոնք սոցիալապես ստահակները ներկայացնում են իբրև կարմիր մարջաններ։

Ես տեսա, որ մաքրված նարինջը մնացել էր Հելենայի ձեռքում։

-Կե՜ր նարինջը,- ասացի։

Հելենան սկսեց ունտել։

Նրա շուրթերը կարմիր էին և մարմինը՝ թափանցիկ:

-Այժմ ես քեզ ցույց տամ մի իրական, ամերիկյան հեքիաթ,- հարեց Հելենան,- դու գիտե՞ս, որ այս առավոտ ծերունի Հարրիսոնը շտապ կերպով մեկնեց Շիկագո։

- Ո՜չ, չեմ իմանում։

-Ա՜յո, նա այս առավոտ գնաց, այժմ լեյդի Հարրիսոնը և երիտասարդ Հարրիսոնը իսկական ամուսիններ են։

Հելենան հանգցրեց լույսը, և մենք դուրս եկանք սենյակից և բարձրացանք վերի հարկի պատշգամբը։ Լեդի Հարրիսոնի ննջասենյակի վերի հարկի պատշգամբը։ Լեյդի Հարրիսոնի ննջարանում արևի նման սպիտակլույս էր վարվում, մինչև անգամ լուսամուտները երևում էին պատշգամբից։ Լեյդի Հարրիսոի ննջարանում լուսամուտները երևում էին պատշգամից։ Լեյդի Հարրիսոնի ննջարանում արևի նման սպիտակ լույս էր վառվում, մինչևանգամ լուսամուտի դիմացի ծառների ճյուղերը լուսավորված էին։ Լուռ էր, միայն պարտեզի բուսականության աճումի շշուկն էր զգալի։ Հելենան ինձ ցույց նվեց ննջարանի լուսամուտից երևացող մեծադիր հայելին, որի մեջ արտացոլում էին երիտասարդ Հարրիսոնը և լեյդի Հարրիսոնը իրար փաթաթված, կիսամերկ, մահճակալի վրա, իմ արյունը կատաղեց, բռնեցի Հելենայի ձեռքից, սղմեցի ուժգին կերպով և՝