Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/107

Այս էջը հաստատված է

-Գնան՜ք,- ասացի:

Հելենան տխուր քայլեց իմ ետևից մինչև դրսի երկաթե ձողերով դուռը: Նա կանգ առավ դռան վրա վառվող էլեկտրական լամպի լույսի տակ,նայեց ինձ երկար և շշնջաց.

-Բարի գրշեր:

-Բարի գիշեր, սիրելի Հելենա:

Փողոցում, գետի ափին, ես երկար սպասեցի ավտոբուսի: Սպասելիս՝ նայում էի բաց կապույտ մարմարյա ապրանքին և պատկերացնում էի այն ցոփ դրաման, որ կատարվում էր: Հարրիսոնի ապարանքի վերևի հարկում, լեյդի Հարրիսոնի ննջասենյակում:

7

Նյու-Յորքի դատարանը Պոտին վճռեց էլեկտրական աթոռ:

Բուրժուական մամուլը հանգստացավ, լռեցին գինետների և փողոցների անկյուններում օճառի տուփերի վրայից արտասանված կեղտոտ ճառերը:

8

Երիտասարդ լեյդիի հարսանիքի խնջույքը տեսնելը էնձ համար դարձավ անզուսպ մի ցանկություն: Վերջին օրը ասացի Հելենային:

-Հելենա՛, իմ բարեկամ, ուզում եմ այստեղ մնալ վաղը երեկո և տեսնել խնջույքը:

-Լավ կլինի, բայց ոչ առաջվա նման:

-Ինչպե՞ս:

-Պետք է իմանամ, որ դու այստեղ ես մնալու:

-Ես ինքս կխնդրեմ լեյդի Հարրիսոնից:

-Նա թույլ կտա, բայց երիտասարդ Հարրիսոնը չպետք է իմանա:

-Ուրեմն խնդրում եմ հայտնես լեյդի Հարրիսոնին, որ ես ուզում եմ նրան տեսնել միայն երկու րոպեով:

-Շատ լավ,- խոստացավ Հելենան հեռացավ:

Ես մատենադարանում վերջին աշխատանքներն էի կատարում, երբ լեյդի Հարրիսոնը ներս մտավ արտակարգ բարձր տրամադրությամբ:

_Այսոր վերջացնու՞մ եք: