տեղեկություններ ստանալու համար իսպանացի պարուհու մասին։ Ադենտը նրանց ծանոթացրեց Իզաբելլայի հետ։ իզաբելլան երկյուղով էր նայում արագախոս այդ մարդկանց։ Հանկարծ շրջապատեցին Իզաբելլա Սերրանոյին լուսանկարչական գործիքներով, փայլեցին բոցավառ բանաստեղծին ր փսփսաց նրան․
–Ես ուզում եմ ձեր հասցեն իմանալ, դուք իմ բարեկամն եք։
–Այժմ հասցե չունեմ, բայց ես ձեզ կգտնեմ։
Դը–Վալերան մոտեցավ Իզաբելլային։ Նրա դեմքի վրա դժգոհություն կար։
–Դուք շատ եք զբաղվում այդ թեթևամիտ բանաստեղծով,– ասաց նա։
⁂
Նյու-Յորքի «Աստորիա» հյուրանոցը, որտեղ ագենտը տեղավորեց Իզաբելլային, տխուր էր նրա համար։ Նա նստել էր լուսամուտի առաջ և դիտում էր Նոր Աշխարհի մեծագույն քազաքը։ Նա հիշում էր Անդալուզիան, լուսնկա գիշերները, հիշում էր մորը և փոքրիկ քույրերին։ Իզաբելլան սկսեց լաց լինել։
Դը–Վալերան չափազանց զբաղված էր իր առանձին սենյակում, ուր ընդունում էր Թատրոնական գործիչների և պայմանագրեր կնքում։ Կես ժամվա մջ նա արդեն վաճառել էր Իզաբելլայի բոլոր գիշերները– պարել, անվերջ պարել։
Երբ դը–Վալերան վերադարձավ Իզաբելլայի մոտ, նրա արցունքներն արդեն սառել էին։
–Դոննա Իզաբելլա,– սկսեց դը–Վալերան,– ինչպես դիտեք, ես խոստացա ձեզ տարեկան 10000 դոլլար։
–Այո, այդպես էլ գրված է մեր պայմանագրում․ եթե դրանից պակաս է լինելու, խնդրում եմ վճարեք իմ ճանապարհի ծախսը, և ես կվերադառնամ իմ մոր և քույրերի մոտ, դեպի Անդալուզիա, այնտեղ լավ էր, այնտեղ այնպես խաղաղ էր ու հանգիստ։
–Մի՛ աճապարեք, դոննա Իզաբելլա,– վրա տվեց