Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/12

Այս էջը հաստատված է

--Դու չես ճանաչում նրան, Կլեոպատրայի ամուսնուն նա ճիվաղ է:

--Ոչ, նա իսկապես ճիվաղ է:

Ասատուրի աչքերը կատաղությունից այրունակալեցին:

--Պետք է գնամ, ես պետք է ստիպեմ եկեղեցու հոգաբարձրության, որ ավելի շուտ ուղարկեն ինձ, քան ծրագրում են, պետք է գնամ և այստեղ փոխադրեմ Կլեոպատրային:

--Ասատուր,- գոչեցի խիստ տոնով:

--Ես իմանում եմ ինչ պետք է ասես, մի ասի, դու մեղադրում ես ինձ,իրավունք ունես նրա համար, որ չես տեսել դու Կլեոպատրային, դու չես իմանում,թե այդ հարավուհին ինչ աչքեր ունի: Հավատացնում եմ քեզ նա արևից մի մասնիկ է,այրում է, այրում է նա ինձ ինչպես հարավի արևն է այրում ավազների վրաընկած խեփորը: Ես նրանից եգիպտական հեքիաթ եմ լսել, պետմեմ քեզ լսիր. այդ հեքիաթը հենց ինքն է Կլեոպատրան: Չեմ կարծում,որ այդպիսի հեքիաթ երբևիցե գոյություն ունեցել է եգիպտական ժողովուրդների մեջ բայց նս պստմել է, այդ հեքիաթը հենց ինքն է, հարավի հրավառ այդ կինը:

Ասատուրը սիգարը մինչև իր հոգու խորքը քաշելուց և քուլաները դուրս տալուց հետո սկսեց.

--Մի աղջիկ է եղել, որ ծնվել և մեծացել Նեղոսի աափին: Նա ունեցել է դեղին աչքեր, վառվռուն ինչպես այրվող նարինջներ, տեսել ես դու նարինջը եգեական կղզիներում: Նրա հասակը ճկուն և գալուրուն է եղել ինչպես ծովառույծի մարմինի հյուսիսի ջրերում, մազերը սև և փայլուն են եղել ինչպես սև ադամանդը,նրա մարմինը եղել է թուխ, այնպիսի թխություն ինչպիսիս թխություն ստացվում է շաքարափոշու և սրճափոշու խառնուրդից: Տասնվեց տարեկան հասկաում նրա շրթերը կարմրել են ինչպես կեռասը մեր երկրեում, ստինքները հասունացել են, դողով բռնվել: Եվ մի օր էլ մորուսավոր, կնոջ և երեխաներին լքած անապատի մի ավազակ, հափշտակել է նրան, դրել ձիու վրա և տարել հեռուները: Առաջին անգամ նա ժպտացել է հարավի գաղջքամու դեմ: