-- Մենք Անդալուզիայի գինի չունենք, բայց ունենք Բորդո,- հարեց Շրայտերը:
Իզաբելլան խմեց Բորդոն Անդալուզիայի գինու ցանկությամբ:
Մր. Շրայտերը երկար նայեց նրա մուգ աչքերին, ողորկ և թուխ թևերին, նայեց նրա պալմայի տերևների նման մուգ, երկար ու սուր թսրթիչներին և կծեց իր ցանկափրփուր շրթունքները: Երբ վերջացրին ճաշը, մր. Շրայտերը մի հարյուրանոց նետեց սպասավորին, և նրանք դուրս եկան: Ավտոյի մեջ Իզաբելլան հեշտանք էր զգում, ամեն բան նրան երազի նման էր թվում, ամեն բան ուրախ և թեթև:
Հյուրանոցի դահլիճում դը-Վալերան դիմավորեց նրանց ժպիտով և քծնանքով:
-Կյանքը գեղեցիկ է, չէ՞,- հարցրեց նա Իզաբելլային:
Իզաբելլան չպատասխանեց, բայց ժպտաց:
-Երիտասարդ լեյդին պետք է հանգստանա,- ասաց մր. Շրայտերը:
Իզաբելլան ներողություն խնդրեց հեռանալու: Երբ նա ձեռքը երկարեց մր. Շրայտերին, սա բռնեց և երկար համբուրեց Իզաբելլայի ձեռքը՞ Իզաբելլայի հեռանալուց հետո՝
Այսպիսի երջանկության ես երբեք չեմ հանդիպել իմ կյանքում,- խոստովանեց Շրայտերը:
Դը-Վալերան ատամները բաց արած՝ ձախ ձեռքով իր փոքրիկ բեղերը ոլորեց և ժպտադեմ պատասխանեց.
-Ինչպես որ կամենում եք, մր. Շրայտեր:
Ածուխի թագավորի որդին նստեց սեղանի դիմաց և 15000 դոլլարի մի չեկ գրելով հանձնեց դը-Վալերային:
-Իսկ ձեզ կտեսնեմ հետո,- ասաց մր. Շրայտերը դը-Վալերային:
Մր. Շրայտերը հեռանալուց առաջ հանձնեց նաև մի այցետոմս՝ վրան գրած: Դը-Վալերան աճապարանքով կարդաց տոմսը-«Մի մոռանաք ծովի գիշերը»: Կարդալուց հետո՝ աճապարեց վեր: Իզաբելլան ընկել էր անկողնի վրա և հանգստանում էր:
-Դոննա Իզաբելլա,- բացականչեց դը-Վալերան, որից