Այս էջը հաստատված է
Նրանք փաթաթվեցին իրար այնպես սեղմ, այնպես անբաժանելի՝ ինչպես լույսն ու տաքությունը:
Արցունքները խեղդվեցին Իզաբելլայի կոկորդում: Նա նայեց Էմիլին՝ թարմացած և վերածնված: Նա բարձրացրեց պալմայի մուգ, երկար ու սուր տերևների նման իր թարթիչները և գորովագին հարեց բանաստեղծին.
— Դու ասում էիր՝ զգույշ եղիր առաջին քայլից, բայց ես արի առաջին և բոլոր քայլերը, — մրմնջաց Իզաբելլան:
— Վերադարձիր Անդալուզիա, վերադարձիր դեպի Անդալուզիայի ժողովրդական տոները, այժմ ճանաչում ես Ամերիկայի ոսկեզօծ կեղտը, — շշնջաց բանաստեղծը:
Նրանք փաթաթվեցին իրար այնպես սեղմ և այնպես անբաժանելի՝ ինչպես լույսն ու տաքությունը:
1929 թ.