Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/130

Այս էջը հաստատված է

— Մեսրոպը շատ տսաց. «Խեաչեր աղա, գնա՜, այստեղ մի կենա, ապագադ աղեկ է»:

Իմ բարեկամս աղա էր: Բաժակն էլի լցրեցի գարեջրով և՝

— Խաչեր աղա, ո՞վ էր երազում, որ այս ծովի վրա մենք իրար պիտի պատահենք:

— Կո՜ւռռթ… հա՜, աշխարհում մարդ իմանա առաջուց թե ի՜նչ պիտի պատահի։

Ճաշի զանգը տվեց և մենք բաժանվեցինք։

— Պարո՛ն,– ձայն տվեց Խաչեր աղան ճաշասեղան մտնելուց առաջ,— ուզում եմ քեզ տեսնել այս գիշեր մոտավորապես ժամը 2-ին, երբ տախտակամածի վրա ոչ ոք չի մնա,քեզ բան եմ ասելու:

— Շատ լավ, շատ լավ,— պատասխանեցի և մտա ճաշելու:

Կես գիշեր։ Օվկիանոսը խաղաղ է ու մոգ֊կապույտ։ Հեռվից մի Նավ է նշմարվում։ «Օլիմպիկը» և նա խոսում են իրար հետ լուսախոսով։ Նստած եմ կամրջակի նստարանի վրա, նայում եմ քնած ջրերին, լսում եմ նավի վիթխարի հևոցը և մտածում եմ ծուլության ստեղծագործ ուժի մասին: Հանկարծ տեսնում եմ՝ Խաչեր աղան մոտենում է ինձ խորհրդավոր վհուկի նման։

- Նստի՜ր, Խաչեր աղա,— ասում եմ,— նստի՜ր և ապրի՜ր ծովը:

- Է՜հ, ծովուն ժամանա՞կն է:

Աշխատում եմ շարունակել իմ անդորրը, բայց Խաչեր աղան մեկ-մեկ ախ ու վախ է անում և բովանդակ մթնոլորտը դարձնում է սովորական և շուկայիկ: Աղայության այդքան տափակ լինելը ես այդ օրն զգացի:

— Ի՞նչ պիտի ասեիր, Խաչեր աղա, պատմիր տեսնենք,— ասում եմ:

— Հա՜, շատ բան պիտի ասեմ,— պատասխանում է մեր աղան,ախ է անում, վախ Է անում,— գնանք լույսի տակ,այնտեղ նստենք:

Գնում ենք: