— Ա՜յ, այստեղ է գաղտնիքը:
— Բացատրիր, Խաչեր աղա, հիմա (խելքս) կթոցնեմ։
Խաչեր աղան, առանց պատասխանի, կամաց դուրս է բերում իր ծոցի գրպանից շորերի մեջ փաթաթված մի թղթի կտոր և ապա ստորին գրպանից մի ատրճանակ, թուղթը երկարում է ինձ, իսկ ատրճանակը պահում է իր ձեռքում՝ մատը բլթակի վրա։
— Կարդա՜,— ասում է:
— Կկարդամ, բայց ի՞նչ բանի համար է ալդ վայրագ գործիքը:
— Ես քեզ լավ չեմ ճանաչում, դրա համար է ատրճանակը, բայց եթե դու այդ թուղթն ապահով վերադարձնես ինձ՝ ոչինչ չեմ անի քեզ,— ասում է Խաչեր աղան։
— Երկուսս էլ իրար չենք ճանաչում, բայց ատրճանակը քո ձեռքն է, — ասում եմ համոզիչ տոնով և երկարում եմ թուղթն ապահով վերադարձրած լինելու համար, առանց կարդալու։
— Չէ՜լ, չէ՜, կարդա, երեխաներիս վրա երդվում եմ, ոչինչ չեմ անի, միայն կարդա և ինձ տուր։
Կարդում եմ։ Թուղթը գրված է անգլերեն.
ՍՄԻԹ նպարեղեն ընկերություն.
Վճարեցեք ներկայացնողին 5 000 000 դոլար
Ս. Ն. Ը, գանձապահ՝
Ընթերցումից հետո նայում եմ Խաչեր աղային, ատրճանակը բռնել է ճակատիս, և աչքերը փայլում են նավի լուսարձակի նման: Այլևս ատրճանակից չեմ վախենում, որովհետև ապահովաբար պիտի վերադարձնեմ այդ «գանձը» իրեն, միայն դարձնում եմ թուղթը՝ կարդալու ետևը գրված ռեկլամը, բայց մաշվելու վտանգից զերծ պահելու համար մի քանի շերտ թուղթ է փակցրել։ Վերադարձնում եմ թուղթը։ Խաչեր աղան անմիջապես ճանկում է, ատրճանակը նետում է գրպանը և թուղթը ծրարում շորերի մեջ և դնում տեղը։
Լուռ եմ։ Խաշեր աղան սպասում էլ:
— Կարդացի՞ր։ Այս է «միանգամիցը»։
— Ճիշտ է,— ասում եմ,— ամեն ինչ կորցրած մարդու վտանգավոր մոտիկությունից վախեցած։