ոչ միամիտ հաճախորդ մը, որուն համար իրենց քով խիղճը կը քնանար: Գինետունը կը կոչվեր «Ալմաս դուռ», հանրային տունը կանվանվեր «Սամարացի», փողոցային կինը՝ «մկրտություն»:
— Զաքար, «ժամուն խաչը» բարձիս տակն է,— կըսեր Իսոն, ըսել կուզեր՝ դրամը բարձիս տակն է:
Զ
Անցան տարիներ։ Իսրայելի «քոռ»–ությունը գրեթե իրականացավ, հազիվ կը տեսներ, ձեռքերը կը դողային, զլխուն գագաթի մազերը թափեցան, մնացածը ճերմկցավ. կռնակը կզեցավ, կը հազար և պալղամ կը թքեր։ Զաքարին միայն աչքերը տեղն էին, մնացածը միայն կենդանի էր առանց ձևի և շնորհքի։
Խանութեն այնքան դրամ շահեցան, որ սկսան ուրիշներու ձեռքով դարձնել գործը։
Օր մըն ալ Իսոն Զաքարին լուրջ խոսակցություն մը բացավ.
—Զաքա՛ր,— սկսավ անիկա,— կը մտածեմ մերինները Ամերիկա ձգել, անցածը մոռցած, ծեր օրերուո գան զիս խնամեն, տղաս ալ խանութին տերը կը դառնա, դուն ալ մարդ չունիս, ո՞վդ պիտի ժառանգե, տղաս ամերիկացիներուն հետ անգլերեն ալ լավ սովրեցավ:
Զաքարը հավնեցավ Իսրայելի լուրջ մտքին.
— Մինչև հիմա այդպես լավ բան չէիր մտածեր, իշու գլոխ, մինչև հիմա անոնք այստեղ ըլլալու էին, քիթերնին ալ գետինը քսված կըլլար,— ավելցուց Զաքարը։
— Քիթերնի՜ն, ա՜յնպես գետինը քսվավ որ...
Է
Իսրայելի հարազատները երկու տարվան գուլած էին Ամերիկա։ Գալերնուն պես Իսոն արդեն գտան անկողնու մեջ։ Հազիվ կը շարժեր, երբեմն-երրեմն ում կունենար ելլելու պառկած տեղեն և պտտելու սենյակին մեջ, մեկ վար, մեկ վեր և ալ ուժը կը հատներ, կը մտներ անկողին: