Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/147

Այս էջը հաստատված է

Հովահարը բերին, սկսան հով տալ, բայց Իսոն դժկամակության արտահայտություններ ըրավ և շարունակեց.

— Հո՜, հո՜, հո՜...

Դարձյալ կինը մոտեցավ, ականջը տվավ բերնին.

— Հոգի կըսե, հոգիի փրկության համար է,— ըսավ ու լացավ։

Բայց Ւսոն համառորեն բան ուզելու պես՝ կը կրկներ անընդհատ.

— Հո՜, հո՜, հո՜...

Կինը հուսահատած էր ամուսնու վերջին բաղձանքը կատարելու տենչեն.

— Տղա՛ս,- ըսավ անիկա իր աղուն,— գնա, պ. Զա֊քարը կանչե, թերևս անիկա հասկնա:

Տղան վազեց և բերավ պ. Զաքարը: Զաքարը լացակումած աչքերով, դողդոջուն քայլերով, ինքն ալ արդեն մոտիկ գերեզմանին, մոտեցավ իր վաղեմի բարեկամի սնարին վերև, ականջը դրավ բերնին և լսեց.

— Հո, հո, հո...

— Վա՜յ, ղուրպան քեզ, Իսո՛,— աղաղակեց Զաքարը,— ես քո բերանիդ ու «հո»–իդ մեոնիմ,— դաոնալով Ւսրայելի կնոջը,— տիկի՛ն, ուսկի կուզե, գավաթ մը ուսկի տվեք,— ապա Իսրայելին,- հա՛, հա՛, հիմա կը բերեմ, Իսո, «հո» կը բերեմ։

«Հո»–ն իրենց բարբաոով ուսկի էր: Բերին գավաթ մը «հո». Զաքարը առավ, մոտեցուց Իսրայելի դժգույն, անկենդան շրթունքներուն, պարպեց «հո»–ի րաղձանքեն բաց խոռոչին մեջ։

Ւսոն խեղդոտվեցավ, կեսը թափեց բերնին երկու կողմերեն վար, լեզուն հանեց դուրս, թաթխեց «հո»–ի համեցող կաթիլներուն մեջ։

— Իսո՛, հոգուդ ղուրպան, հո է, յա՜,— մրմնջեց Զաքարը մեռնող մարդուն ականջն ի վար։ Իսոն ոչ մեկ շարժում չի փորձեց, ոչ ալ այլևս «հո»-ն լսվեցավ: Լեզուն դուրս ձգած՝ լիզեց կաթիլները, ապա երեք անգամ ցնցվեցավ ու մեռավ:

1921 թ.