հույս, որ նա պետք է վերադառնա դեպի դժվարություններով, դժբախտություններով և զրկանքներով լեցուն, բայց պարզ, վճիտ կյանքը, որտեղ երջանկությունը քիչ է, բայց խորն է:
⁂
Ասատուրն էլ չեկավ իմ սենյակը: Գուշակեցի, որ նա մեկնել է արևելք, բայց երբեմն մտածում էի, որ եթե գնար, գեթ կհեռախոսեր ինձ: Մի քանի շաբաթ անցնելուց հետո որոշեցի գնալ եկեղեցի և իմանալ:
Մի կիրակի առավոտյան գնացի: Ասատուրը եկեղեցում չէր կողքիս նստողից հարցուփորձ արի, նա հայտնեց, որ «երիտասարդ քարոզիչը մեկնել է արևելք, սուրբ վայրերը»: Եկեղեցական պաշտամունքից հետո ես ծանոթացա այդ եկեղեցու մի շարք մշտական հաճախորդների հետ:
Ասատուրն այդ եկեղեցու հաճախորդների համար արևելքի այն միակ առաքյալն էր, որ ոտ էր կոխել նոր աշխարհի վրա: Ասատուրի քրիստոնեական ջերմեռանդության և էնտուզիազմի համբավը համատարած էր այդ եկեղեցու շրջապատում: Նրանք գտնում էին, որ Ասատուրի ապագան ավելի փայլուն կլինի, քան Բիլի Սընդիի [1] ներկան:
Ես այդ «Հավատացյալներին» ոչինչ չհայտնեցի, բայց արդեն համոզված էի, որ երիտասարդ քարոզիչը չի վերադառնա արևելքից: Նա ամբողջ հոգով արևելքցի էր, արևելքում էլ կմնար:
Ամբողջ եկեղեցին մեծ հույսեր էր կապել Ասատուրի` սուրբ վայրերը տեսնելու հետ: Այդ եկեղեցու հավատացյալները երևակայում էին երիտասարդ քարոզին սուրբ վայրերի դողով բռնված, այդ քրիստոնյաներին այնպես էր թվում, որ Երուսաղեմ քաղաքից երկինքը ավելի մոտ է, քան Ամերիկայի որևէ քաղաքից;
-- Այնտեղ նա կհանդիպի սուրբ հոգուն, կտեսնի հենց
- ↑ Բիլի Սընդին Ամերիկայի քրիստոնեական պրոպագանդայի հայտնի ներկայացուցիչներից էր