Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/162

Այս էջը հաստատված է

նա երբեք չէր երևում։ Նեգրուհին ասաց, որ նա տան գործերն սկսում է անել այն ժամանակ, երբ ես հեռանում եմ տնից։

Մեյրին տասնևչորս օր պառկած էր։ Երեկոյան նեգրուհին ինձ հայտնեց, որ շատ վատ է Մեյրին, էլ չի կարող խոսել։

5

Հաջորդ առավոտյան կանուխ դուռս թխկացրին: Այդ թխկոցը ծանր քարի նման ընկավ իմ սենյակի մեջ։ Իրերը բոլորն էլ հառեցան ինձ տխուր և ողբագին։

— Մտե՛ք։

Ներս ընկավ նեգրուհին և գլուխը կախ` կանգնեց շեմքից ներս։

— Մեյրին գիշերը մեռավ,– մրմնջաց նեգրուհին։

— Ո՞ւր է նրա դիակը, ուզում եմ տեսնել։

— Կեսգիջերին մահակառքը եկավ և տարավ։

6

Պր. Հյուզը, հակառակ իր տիկնոջ ստորության և գազանության, կարգադրել էր Մեյրիին թաղել սպիտակների գե֊րեզմանոցի՝ Հյուզի ընտանիքին պատկանող կալվածում։

— ինչպե՞ս կարելի է մի այնպիսի արտառոց կարգադրություն անել,— ասել էր տիկին Հյուզը,— ինչպե՞ս կարելի է թաղել նեգրին սպիտակների գերեզմանոցում, հարավային նահանգներից մեկում։

— Ավելի լավ կանես դու` լռես, ոճրագործ,— պատասխանել էր ջղային հիվանդը, գալարվելով իր անկողնում։

Սևաթույր աղջկա դագաղի վրա ես սպիտակ ծաղիկներ տարա, նրա հոգու չափ սպիտակ ծաղիկներ։ Ւմ բարեկամ նեգրուհին նրան հագցրել էր սև շորեր, սպիտակ գլխանոցով և սպիտակ գոգնոցով։ Նրա դագաղին հետևեցին միայն 4 հոգի. միայն ես էի սպիտակը նրանց մեջ։

Մեյրին հանգստանում էր իր դագաղում և ժպտում։ Ես խորապես զգացի այգ հանգիստը։