Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/167

Այս էջը հաստատված է

սրունքներ, եռանկյունաձև իրաններ և գլուխներ, ապա շարվում են իրար մոտ, կարգապահ զորքի նման, քայլում են և կորովում մթում. էլի բյուրավոր լույսեր, այս անգամ գրեր են կարդում եմ՝ «ծամոն», «ծամոն», «ծամոն», աչքս դարձնում եմ երկնքի մի ուրիշ խորշը, հանկարծ մշուշի կապույտ ծովում, լուսով ստեղծված հազարավոր ծիծաղելի, ֆարսային ֆիգուրան են գծագրվում. մի խումբ ծխախոտ է հանձնարարում, մի ուրիշը՝ բիսկվիտ, երրորդը կալբաս, չորրորդը, հինգերորդը և հարյուրերորդը հարյուրավոր վաճառելիք նյութեր, որոնց տերերը լարել են նրանց, գնացել քնել են կամ հրճվում են Նյոլ-Յորքի հազարավոր լուսավոր դահլիճներում։

Տանջում են ինձ այս բյուրավոր լույսերը, այս հարյուրավոր ֆիգուրաները, որոնք որոշ ժամանակից հետո միևնույն շարժումներն են անում. ուզում եմ փախչել, բայց ո՝ւր եմ փախչելու, ուզում եմ փակել աչքերս, բայց տպավորությունն է ինձ տանջում, ամեն տեղ կան, ամեն քայլափոխումին, երկնքի և գետնի բոլոր կետերում:

Արդեն լույս է, Նյու-Յորքն աղմկում է, անասելի աղմուկ, խոր, տարածուն, ընդգրկող։ Ամեն մարդ քայլում է լուռ կարգապահ, արագ, զգույշ, բայց ոտի ձայներից, կառքերից, ավտոմոբիլներից, ապրանքատարներից, տրամվայներից, նավերից, օվկիանից, օդից, քարերից, երկնակարկառ շենքերի պատուհաններից, հազարավոր ժամացույցներից, բացվող–փակվող դռներից, մեքենաներից, շչակներից, ծխից, մրից, գետից, պարտեզներից մզվում է մի աղմուկ, ինչպես ձայնմշուշ, տարածվում է, բարձրանում, աճում, ուռճանում, հզորանում, հզորանում, գառնում է անհաղթելի, տևական ու տիրական։

Սկսվում է իմ ցերեկվան «աշխատանքը» — մտնել ամեն մի խանութ ու աշխատանք մուրալ։

— Ի՞նչ մասնագիտություն ունեք, պարո՜ն։

— Մասնագիտություն չունեմ, պարոն, նոր եմ սովորելու, պետք է մտնեմ դրամատիկական ակադեմիա։

— Դրամատիկական ակադեմիա, հա՜ , հա՜ , հա՜...

Սկսում է դանտեական հերոսների մի քրքիջ, ծաղրի զգետնող մի հռհռոց. փախչում եմ դուրս, որոշում եմ ասել արևելյան գորգեր նորոգղ եմ, բայց ես չեմ ուղում մտնել էլի