Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/169

Այս էջը հաստատված է

արեգակը, ոսկի կծեփի սոցիալական նատիրի թաց, լպրծուն պատերը:

Քայլում եմ, քայլում եմ անորոշն և տարտում:

Հանդիպում եմ «չգիշերողներից» մեկին, ծանոթանամ ենք. նա արդեն գիշերելու ստաժ ունեցող մարդ է, գիտե գիշերները պատսպարվելու բոլոր հնարքները, բայց ինչո՞ւ է դուրս մնացել։ Որովհետև ամեն ինչ փորձել է, և մաշվել են մինչև անգամ հնարքները, բոլորն էլ հասել են իրենց ողորմելի վախճանին։

— Հինգ սենթով կարելի է ամբողջ գիշերը հրաշալի պանդոկ ունենալ,– ասում է իմ բախտակիցը։

— Ինչպե՞ս, ցույց տվեք ինձ ալդ պանդոկը,— աղաղակեցի ու բռնեցի նրա օձիքից, որ հանկարծ չծադրի ու հեռանա։

— Հիեգ սենթ ունե՞ք,— հարցրեց։

— Այս՛, միայն հինդ սենթ ունեմ,— պատասխանեցի։

— Ի՜նչ հարուստ եք, իմ տղա, հինգ սենթով փառավոր կարող եք քնել,— հավաստիացրեց ինձ «գիշերողը»։

— Շուտ, ցույց տվեք ինձ պանդոկը է:

— Եկերք,– ասաց «գիշերողը»։ Ես հետևեցի։ Նա տարավ ինձ ստորերկրյա տրամվայի մի կայան Ու ասաց.

— Գնեցեք մի տոմս, մտեք կառախումբը, երկու անգամ ծայրից ծայր գնացեք ու եկեք՝ կլուսանա, այնտեղ տաք է, կարող եք կարդալ, քնել, զարթնել, ծանոթանալ մարդկանց հետ, ոչ ոք իրավունք չունի ձկզ դուրս բերելու վագոնից։

— Ի՜նչ լավ կլիներ տասը սենթ ունենայի և միասին «գիշերեինք»,— ասացի բարեկամիս:

— Ձեր ունեցածը հինգ սենթ է, ավելորդ մի փիլիսոփայեք, իմ բախտավոր բարեկամ, մտե՜ք ներս ու քնեք,— ասաց նա ու հեռացավ:

Անկեղծ էի ասում, բայց իսկապես ավելորդ էր ասելս։ Մտա ներս։ Վագոնը մտնելիս ժամը տասներկուսն էր, բազմություն կար, բայց մի քանի կայարանից հետո վագոնը թեթևացավ, նստեցի մի խորունկ թաղվող նստարանում և քնեցի։ Քունս անհանգիստ էր, մղձավանշներով ու զարհուրելի անկումներով լեցուն. մի քանի անգամ զարթնեցի,