Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/172

Այս էջը հաստատված է

ավազը արաբական երկրներում, թափվում է տաք, հեշտագրգիռ ջուրը, կատաղած անձրևի նման, մարմինս, ցրտացած, փայտացած մարմինս տաքանում է, այնպես դուրեկանություն եմ զգում, ինչպես կզգայի իմ սեփական մոր գրկում։ Ես կցանկանայի մնալ այd տաք շատրվանի տակ, եթե քունս ինձ չբռնադատեր վերջացներ։ Վերջացրի, փաթաթվեցի սևամորթի տված սպիտակ մեծ ցամքոցի մեջ։ Կյանքում ինձ ոչ մի ծաղկի հոտ այնքան չէր հարբեցրել, որքան բուրումը այդ նոր արդուկված մաքուր սպիտակեղենի։ Շարունակեցի ճանապարհս, բացի առաջս եկած դուռը, էլի կորրիդոր, դուռը բանալիս, զանգի մեղմ հնչյուն լսվեց, անմիջապես կորրիdորի մի դառը բացվեց և այս անգամ մի սևամորթուհի կանգնեց դեմս, «հետևեցնեք ինձ» ասաց սևամորթուհին։ Հետևեցի։ Մտանք մի սրահ. մեղմ տաքություն, կիսալույս, աչքս պտտցրի չորս կողմս, հարյուրավոր մարդիկ քնում էին, ոմանք խորդում, ծանր շնչում, շատերը կարծես չէին էլ շնչում, ընկղմվել էին ո՜վ gիտե ի՜նչ աշխարհում։ Բոլորն էլ մրսածներ ու հոգնածներ էին, փախել էին փողոցի անգթությունից։ Սևամորթ կինը, որի աչքերը փայլում էին անդունդն ընկած աստղերի նման, առավ խոնաված ցամքոցը վրայիցս և նորը տվեց, նոր-նոր բանալով ծալքերը, էլի փաթաթվեցի չոր, տաք ու մաքուր սպիտակեղենի մեջ, և մտա անկողին։ Անկողին մտնելուց հետո՝ կարծեցի, որ տուն վերադարձա և մտա. մեր տուն լվացքի օրը փոխված իմ մանկության սպիտակ, սպիտակդ անկողինը։

— Որևէ բանի կարիք չունեք,— Հարցրեց սևամորթու հին հեռանալուց առաջ։

— Ի՞նչ բանի,– հարցրի, կարծելով, որ այնքան լավությունից հետո ուզում է ինձ հեգնել։

— Ջուր, օրինակի համար, լռղանալուց հետո ամեն մարդ ջուր է խմում,— պատասխանեց սևամորթը սպիտակ բարությամբ։

— Ո՜չ,— ասացի, ջուր չեմ ուզում։ Շատ ծարավ էի, բայց ավելի ուզում էի ծխել, քան խմել:

— Կարելի է ծխել,— հարցրեցի։

— Այո՜, կարելի է, բայց ո՜չ այստեղ, ա՜յ այն սենյակը, այնտեղ ցուրտ չէ, չեք մրսի, մի վախենաք։