Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/178

Այս էջը հաստատված է

ստացել հասցեն։ Խոստացա անել, հասցեն ստացա առանց պայմանների և դուրս թռա։

X եկեղեցու պատվելիները, որոնց թվին և մի հայ պատվելի, շահագրգռված էին իրենց եկեղեցու հաճախորդներն ավելացնելու հարցով,– ինչքան շատ լինեին հաճախորդները, այնքան շատ եկամուտներ կստանային պառավ և հարուստ հավատացյալ կանանցից։ Նրանք պայմանավորված կին քաղաքի զանազան վաճառատների հետ, որպեսզի իրենց եկեղեցու անդամներին գործ հայթայթեն, դնեն ծառայության մեջ «օգնած լինելու համար բարի քրիստոնյաների»։ Դրա համար էր, որ պատվեչիները պահանջում էին նախ եկեղեցու անդամ արձանագրվել և ապա գործի կամ ծառայության հասցեն ստանալ։ Հայ պատվելին մտել էր X եկեղեցին, որովհետև նա խոստացել էր մեծ թվով հայազգի հասարակություն ավելացնել նույն եկեղեցու հաճախորդների թվի վրա։

Զարմանալի տպավորություն թողեց ինձ վրա այդ հայ քրիստոնյան, խարդախ և կեղծավոր էր նա մինչև իր ոսկորների, մտքի և հոգու ամենահետին խորշը, բայց անասելի ճշմարտությամբ զինված, նա ասում էր, որ ամեն ինչ սուտ է, աստված, կրոն, եկեղեցի, բայց սուտ չէ, որ դրանով կարելի է ապրել մաքրակրոն, քրիստոնեական կեղծավորության դասական այս երկրում։

— Սուտ չէ,— ասում էր նա,— որ դուք առանց դրան վատ եք ապրում, մինչև անգամ գիշերելու մի անկյուն չունեք, իսկ ես միայն դրանցով լավ եմ ապրում, ուտում, խմում, հագվում, զվարճանում, հեռու ֆիզիկական աշխատանքներից, օրեկան մի երկու ժամ այստեղ նստում եմ, ամբողջ կյանքս արդեն ապահովված է։ Երբ ես նրան առարկեցի, որ ես խոսում եմ սկզբունքի մասին, նա ինձ պատասխանեց.

— Սա էլ սկզբունք է, աղա՜ս։

Ես ուզեցի խոսել, նա շարունակեց.

— Եվ շատ դժվարին սկզբունք է, անել մի գործ, որին չես հավատում, ծառայել մի գործի, որի ամեն ավելյջին մասնիկը փուչ է, անբովանդակ, սա շատ, շատ դժվար է, իմ անփորձ տղաս, շատ դժվար տանելի սկզբունք է։

Տարիներ անցան և ես չկարողացա ըմբռնել «անկեղծ» խարդախությունը, «շահագրգոված» անկեղծությանը։