Վերջապես մի օր ես նրան հարցրի.
- Ի՞նչ գործով եք զբաղվում, պրն. Կիրակոսյան:
- Հը՞, գո՞րծ,- ասաց Կիրակոսյան և երկար ծիծաղեց,- միևնույն է, իմ գործի տեսակ քեզ օգտակար չի լինի, դուք իդեալիստ մարդ եք:
Հետաքրքրությունս բոցավառվեց, նրա գործի տեսակը հասկանալը ինձ համար դարձավ կիրք:
Մի օր նա ասաց ինձ:
- Եթե այդքան հետաքրքրվում եք, կիրակի օրը եկեք... փողոցի և ի ավընյուի անկյունը, կտեսնեք:
Անմիջապես գուշակեցի՝ ձեռնածու է: Սկսեցի ծիծաղել:
-Ծիծաղելը կիրակի օրը կտեսնեք,- ասաց կիրակոսյանը և գնաց:
Ուրեմն ճիշտ էի. նա ձեռնածու էր:
- Պիտի գնա՞ք կիրակի,- հարցրեց ինձ Խնալյանը Կիրակոսյանի գնալուց հետո:
- Անպայմա՜ն,- պատասխանեցի:
Խնալյանն էլ ծիծաղեց: Նայեցի նրա աչքերին: Հեգնո՞ւմ էր ինձ - ո՜չ, նրա՞ն էր ուզում ասել ուրեմն: Միթե՞ ծիծաղում էր նրա համար, որ ես իմացա, թե ինչ գործով էր զբաղված:
- Գործդ շուտով կվերջացնես, հա, մանչս,- գոչեց հանկարծ պրն. Խնալյանը, կարծես ուզեց խոսակցությունը Փոխել:
-Այո:
- Ապա երեք ամի՞ս էիր աշխատելու:
- Այսպես եղավ, ի՞նչ արած, քեզ համար ի՞նչ տարբերություն:
- 500 դոլլար է, մի մոռանա,- գոչեց Խնալյանը, որի ձայնի մեջ խորունկ ցավի շեշտ կար 500 դոլլարի համար:
- 10.000 դոլլար արժե, մի մոռանա,- վրա բերի:
- Աղեկ, աղեկ, շարունակիր,- ասաց Խնալյանը և հեռացավ:
Խնալյանի խանութի հաճախորդները բոլորն էլ կանայք էին: Արևելյան գորգերի փոքրաքանակ գնողները առհասարակ կանայք են լինում, բայց խառ-խուռն, ամեն հասակի: Խնալյանի խանութի: հաճախորդները տարբերվում էին ուրիշ