Դուրս գալուց հետո մոտենում էր ինձ Խնալյանը և մրթմրթում․
-- Քաֆթարը արդեն քրքրվեց, հիմա բոլոր վինտերը կթողնի և արուտուրն էլ կհաջողվի։
Խնալյանի դուրս գալուց հետո նեգրուհին առաջարկում էր հաճախորդ ամերկուհուն հանվել և լողանալ, ցույց տալով նրան փոքրիկ, ֆանտաստիկ բաղնիս։ Կինը հանում էր, մերկանում և մտնում բաղնիս։ Ներգուհին մտնում էր բաղնիս, արևելյան հոտավետ կավով ծածկում նրա մարմինը, արաբական յուղեր քսում, յուղեր, որոնք գնվում էին հենց Նյու-Յորքում։ Ներգուհին մեղկացնում, հեղգացնում էր նրան և երբ նա ամերկուհուն դուրս էր բերում խավլիներով փաթաթված և տեղավորում հեշտանուտ թախիտ վրա, քաֆթարը իրեն զգում էր մեկը արևելիք այն թագուհիներից, որոնց մասին կարդացել էր գրքերում, կամ լսել էր արևելքում ճամփորդներից։ Ամերկուհին պառկում էր թախիտ վրա, ատամները ցցած, ասկրոտ և նիհար, թևերը ծուլորեն երերցնելով դես ու դեն, աչքերը ապուշորեն երազուն։ Սկսում էր քաշել նա ղայլանը առաջին անգամ իր կյանքում։ Այդ տրամադրություննորի մեջ ամերկուհին պատրաստ թր ըն դունելու ամեն ինչ, հնազանդելու ամեն հրավերի, չդիմադրելու որևէ ոտնձգության։ Ներգուհին սկսում էր նրա հետ խոսել կանաց համր վտանգավոր, բայց հաճելի նյութերի մասին, շոշափում էր նրա կանացի ներքին տրամադրությունները ոլորելով նշան էրանում դուռը և աչքերի սև գնդիկները ոլորելով նշան էր անում Խնալյանին։ Խնալյանը արդեն նոր ածիլված էր լինում, փոշի քսած, մազերը հարդարած, զանազան հոտերով լցված ձեռները, մտնում էր ներս: Խնալյանի ներս մտնելուց հետո ներգուհին ետևի դռնից քաշում էր խոհանոց, մինչև ամերիկուհին հագնվեր և Խնալյանի հետ դուրս գար արևելյան համերից: Ամերիկուհին խանեութը թողնելուց առաջ ծեքեքվելով և խորը բավականությամբ թեթևակի ընտրում էր մի քանի գորգ, չեքը գրում և դուրս գնում: «Հաճախորդուհու» դուրս գնալուց հետո Խնալյանը, չեքը ձեռին, կանգնում էր խանութի մեջտեղը, կոտրատվում, մի երկար և ձանձրացուցիչ օֆ քաշում ևասում:
- Ա՜յս էլ գնաց, հե՜յ աշխարք...