Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/186

Այս էջը հաստատված է

Ապա կանչում էր ծառային, որ հատակին փռված գորգերը ծալի և տեղավորի իրենց տեղերը։ Խնալյանն այս բոլորն անում էր արտակարգ բնականությամբ։ Ամեն մի այսպիսի «առևտրց» հետո Խնալյանը սպասում էր, որ այդ բոլոր կատարվածի մասին վիճեի հետը և ինքը առթի ունենար զանազան բացատրություններ տալու ինձ, բայց ես նողկանքից, լպիրշությունից կշտացած՝ որոշել էի ոչ մի խոսք չասել, նայց Խնալյանը այդ վերջին անգամին չհամբերեց․

- Տեսար ինչպես ծախեցի,- բացականչեց նա։

Չպատասխանեցի։

- Ծախած խալիչների մեջ 1200 դոլլար օգուտ մնաց, իսկ ինձ վրա միայն 13 դոլլար նստեց,- շարունակեց Խնալյանը։

Համառորեն լռում են։

- Այդ փոզի մեկ հարուրերորդովը փերի նման աղջիկ կգրկեմ,- ավելացրեց Խնալյանը և էլ պատասխանի չսպասեց և մտաց գրասենյակը։

Մի քանի օրից վերջանում էր իմ գործը, կիրակին էլ հասավ և ես պետք էր գնայի այն փողոցների անկյունը, որտեղ պետք էր ծանոթանայի Կիրակոսյանի գործի տեսալի հետ։ Կեսօրից հետո, ժամը 3 էր, երբ հասա առած վայրերը, բայց նրան չգտա այնտեղ։ Մոտեցա ոստիկանին և հարցրի․

- Կիրակի օրերը այստեղ ձեռնածուները խազեր սարքում են։

- Ոչ այստեղ ձեռնածուները չկան,- պատասղանեց ոստիկանը,- ինչբանի մասին եք խոսում։

Հեռացա ոստիկանից և կանգնեցի անկյունը հիշել, որ Կիրակոսյանը ինձ ասել էր ժամը 3-ից մինչև 4-ըկլինի այստեղ։ Քիչ անց եկավ փրկության բանակի օրկեստրը և սկսեց նվագել կրոնական մարշ՝ «Առաջ, քրիստոնյա զինվորներ»․ բավական բազմություն հավաքվեց։ Փրկության բանակի երիտասարդ աղջիկները, սև գլխարկներով, վրաները կարմիր ժապավեններով, սկսեցին փոքրիկ քրոշյուրներ վաճառել, մի հատ էլ ինձ տվին՝ «Եկեք Քրիստոսին» վերնագրով։ Սկսեցի