թերթատել բրոշյուրը, երբ մի ավտոմոբիլ եկավ և կանգնեց օրկեստրի առաջ, օրկեստրը լռեց և մեկը ավտոմոբիլի վրա կանգնած, սկսեց ճառել։ Աչքերս հառեցի խոսողին - Կիրակոսյանն է։ Ոգևորված էր նա ինչպես ընտրական պայքարի պրոպագանդիստ, ճառում էր Քրիստոսի կյանք գեղեցկության, կրոնական ոգու և հավիտենական կորուստի ճանապարհները։ Հանձնարարելով քրիստոնեությունը թե այս և թե հանդերձյալ կյանքի համր իբրև միակ փրկությունը։
- Եկե՜ք Քրիստոսին,- աջաղակում էր նա,- եկե՜ք խաչելության, զոհաբերության և անձնուրացության դժվարին ճանապարհներով։ Ավելի լավ է լինել հասարակ քաղաքացի աստվածային հանրապետության, քան ամենամեծ քաղաքացին աշխարհային հանրապետության մեջ։
Ժողովուրդը բերաբը բաց լսում էր․ իսկապես որ Կիրակոսյանը ոգևորում էր նրանց։ Նրանք, որոնք մերճել էին և մի-մի օրինակ գնում։ Կիրակոսյանը ճառը վերջացրեց առանց ձանձրացնելուց, օրկեստրը սկսեց նվագել կրոնական մի երգ՝ «Քեզ ենք գալիս, տեր աստված», որից հետո Կիրակոսյանը աչքերը փակեց, թևերը տարածեց օդում, միրուքը տնկեց և սկսեց աղոթել։ Այդ աղոթքը մոտավորապոս հիշում եմ և չեմ կարող այստեղ չարձանագրել։
«Տե՜ր, ես անարճան եմ այս առաքելության, պաղատում եմ նախ և առաջ իմ փրկությունը, քա մոլորվածներինը, չար է աշխարհը, տե՜ր, անսանման գայթակղեցուցիչ, ծաղիկները, որ փթթում են, հրապուրում են մեզ, մեղքերը, որ ուղարկվել են աշղարհն, հրապուրում են մեր խեղճ, անօգնական, թիթեռների թևերի չափ տակր մեր հոգինեռւ, ամենից առաջ ինձ ներիր, տեր, քո ամենաբվաստ ծառային,տուր ինձ իմ ամենօրյա չոր հացը և ես պատրաստ եմ ծառայելու, ամե՜ն»։
Կիրակոսյանը բավական երկար ժամանակ, թևերը օդում, աչքերը փակ և միրուքը տնկած մնաց։ Նա դեռ այդ դիրքումն էր, երբ օրկեստրը սկսեց նվագել տխուր, միստիկական մի եղանակ - «երբ աշխարհը մոլորվում է մեղքի ճամփաներում»։ Նվագը դեռ վերջացած չէր, երբ Կիչակեսյանը