նա և կորսվում: Էլի ահավոր բազմություն, խռնվում է, բարդվում, խճողվում, խռնվում է աղետի արագությամբ: Ներս են մտնում երկու նավասաիներ, ուրախ ու զվարթ, երևի օվկիանի բացերից նոր են ցամաքի իջել: Հարբած են, երգում են ծովերի մարդկանց առույգությամբ և սանձարձակաությամբ, գրկում են իրար, համբուրում, գալիս, կանգնոիմ են վտանգավոր կետում, եզերքը, ուր մի աննշան անզգուշություն կարող է լինել մահացու, կառախմբի աղմուկը դեռ չլսված, ներս է խուժում նրանից հակածված օդը աշնանայի ուժգին քամու նման, գլխարկներ է թռցնում և կանանց քզանցքները վեր բարջրացնում: Նվաստիները երգում են, երգում են ծովերի մարդկանց առույգությամն և անձարձակությամբ, երևում են եզերքի վրա անհոգ, ինչպես ծովերի մարդիկ. կառախումբը գալիս է, կաըարում նրանց, նրանց ոտները թռչում են կայարանում, նետված ոսկորները անգամ ծանր վիրավորում են մի քանի ճամփորդների, իսկ նրանց իրանները և գլուխները ջարդ ու փշուր են լինում և կորսվում են փակուղում, ծառայողներն ինջնում են ներքև , զգուշանալով էլեկտրականացած ռելսերից, մեծ կողովների մեջ հավաքվում են մարդկային անճանաչելի բեկորներ, մինչև հեռախոսները գործում են հաղորդելու նախընթաց և հաջորդ կայարաններին, որ №․․․ էքսպերս կուշանա 5 րոպեով։ Այս անգամ մտնում են ներս, ընճվաճ եմ և գլխակոր, կառախումբը շաչում է, կարծես ոռնում է ողբագին, մարդիկ հանդիստ թերթ են կարդում, շարունակում իրենց անտանելի առօրյան - «խնդրեմ, շնորհակալ եմ, օ՛, այո՛, ինչպե՜ս չէ, 7-ը 45 անց»- այսպես անվերջ, ո՛չ ոք չի խոսում ծովերի մարդկանց առույգությամբ և սանձարձակությամբ, որոնք գնացի զարհուրելի մի ակնթարթում՝ ճիշտ ծովերի մարդկանց նման։
Ժամը 8-ից մինչև անգամ մի քանի րոպե առաջ մտա ճաշաորանը, որտեղ Կիրակոսյանն ինձ պետքէր պատահեր։ Դամի շատ շքեղ ճաշարան էր, ընդհանուր մանիշակագույն դեկորացիայով - սեզանները, աթոռներ, պատեր և առաստաղը։ Ամեն մի սեղանի վրա դրված էր մի-մի փոքրիկ մանիշակագույն լուսամփոփով լապտեր, ճաշարանն