Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/190

Այս էջը հաստատված է

hանուր լուսավորություն ուներ, այնպես որ դժվար եղավ ինձ hամար Կիրակոսյանին անմիջապես գտնել։ Կիրակոսյանն ինձանից առաջ էր գնացել, առաջը դրել էր մի բաժակ թուխ գարեջուր և քիչ քիչ խմում էր, երբ մոտեցա իրեն:

— Ձեզ էի սպասում,— ասաց Կիրակոսյանը։

— Ուշ չեմ,— պատասխանեցի։

— Ո՛չ, ուշ չեք, նստեցեք։

Նստեցա։ Սևամորթը մոտեցավ անմիջապես, մի բաժակ սառույցով լիքը ջուր դրեց առաջս և կանգնեց:

— Մի բաժակ գարեջուր,— ասացի սևամորթին։

Սևամորթը շրջանակաձև մի շարժում արավ և հեոացավ: Ես մի պահ լուռ մնացի, Կիրակոսյանը հայտնապես ջղային մի կացություն էր ապրում, երևի նա ուզում էր, որ խոսք բանայի իր ճառի մասին, բայց հարմար չէի գտնում։

— Ւ՞նչպես հավանեցիք իմ ճառը,— հարցրեց վերջապես Կիրակոսյանը։

Սևամորթը մի բաժակ գարեջուր դրեց սեղանի վրա և գնաց:

— Ճառը արվեստի տեսակետից լավ էր,— ասացի,— բովանդակության մասին ոչինչ չունեմ ասելու, որովհետև ես քրիստոնեության չեմ հավատում։

Կիրակոսյանը շրթունքները ցավագին կծկեց և ագահորեն ինձ էր դիտում և սպասում էր խոսքի վերջանալուն։ Ես շարունակեցի.

— Բայց ինձ շփոթեցրեց ձեր աղոթքը, պրն. Կիրակոսյան — անարժան առաքելություն, մեղքերի հրապուրանք, տկար հոգի — այս բոլորը ինձ չափազանց զարմացրին։

— Այդ աղոթքը շատ անկեղծ էր, որովհետև ես ինքս Էլ եմ խոստովանում, որ իմ ճաոը սուտ էր,— պատասխանեց Կիրակոսյանը։

— Դարձյալ նույն «անկեղծ» խարդախությունը,— մտածեցի,— դարձյալ չարությամբ, կեղծավորությամբ լեցուն «անկեղծությունը»:

- Եթե չեք հավատում, ինչո՞ւ եք ասում,— հարցրի շատ վճռական և կտրուկ:

Կիրակոսյանը երկու ումպ ևս քաշեց գարեջրից։

— Ասում եմ,— շարունակեց նա,— որովհետև շատ եմ