կատաղի, վառ, կենդանի գույներով զարդարված, որի հատակի փռված է պարսական մի գորգ, Շիրազիև խորասանի բոլոր երանգայի հարստություններով խտացված: Ընկղմվում ենք թավշյա բազկաթոռների մեջ:
- Այս րոպեիս,- ասաց Դեդին, ժպտաց ձյունասպիտակ ատամների միջից ու հեռացավ:
Բազկաթոռում ես անսահման հեշտանք զգացի, զգացի որ հանգստանում եմ, բայց երկար չտևեց այդ, միտս ընկուն նավաստիները, որ երգում էին ու հիմա չկան։
Ներս մտավ մի ջահել սպիտակ ներգուհի, կիսամերկ հագնված:
Այսպիսի կիսամերկություն, որ ավելի է հուզում ցանկությունը։
Կիրակոսյանը բարձրացավ, վազեց ու գրկեց նրան և շտապեց ինձ ժանոթացնել, ինձներկայացրեց մի ուսանող, որ ավելի է հուզում ցանկությունը։
Կիրակոսյանը բարձրացավ, վազեց ու գրկեց նրան և շտապեց ինձ ծանոթացնել, ինձ ներկայացրեց մի ուսնող, որ եկել է աշխարհ տեսնելու։
- Բերել է աշխարհը ցույց տալու,- ուղղեցի նրան։
- Միևնույնն թէ,- պատասխանեց Քրիստոսի ծառան և նեգրուհուն գրկելով բերեց և նստեցրեց շնկանը։
Ես հառեցի սպիտակ խափշիկուհուն, որի մարմինը մարմարյա ուժգնություն ուներ, աչքերը փայլում էին սև թարթիչների և սպիտակ արտևանունքների միջից, ինչպես սգի տան վառվող սև մոմը, նա թեթևորեն գալարվում էր, իր թևերով գրկում Կիրակոսյան գլուխ, քրիստոնյան թուղում էր խափշիկուհու մարմնի կանացի սուր հոտից հարբած ռունգերը նրա կրծքի ընդգրկող մսերի մեջ: Լուռ էր նա, միայն անասնկան թեթև հևոց էր հանում: Նեգրուհու արյունը վառվում էր իր սպիտակ մարմնի միջից, ինչպես թարմ, կարմիր վարդը նոր թափված ձյունի մեջ:
Դեդին բացեց դուռեը և սեղանի վրա դրեց մի շիշ սառը գարեջուր, երեք բաժակ ու հեռացավ: Սպիտակ ներգուհին լրացրեց բաժակը, մեկը ինձ տվեց, ընդունեցի շնորհակալությամբ, երկրորդը տվեց Կիրակոսյանին: Կիրակոսյանը չբավակաացավ միայն շնորհակալությամբ, գրպանից հանեց 50 դոլլարանոց մի թղթադրամ և նվիրեց ներգուհին:
- Ա՛ռ,- ասաց Կիրակոսյանը,- հանում Քրիստոսի վաստակած դրամ է: Սպիտակ ներգուհին առավ փողը, դրեց իր