էր պատահում օտարազգի բանվոր, իսկ հայերն էլ պատկանում էին տարբեր - տարբեր ազգային կուսակցությունների, որոնք իրար հետ կռվում էին, իրար հանդեպ ատելությամբ լցված։ Մի օր նկուղից հարայհրոց լսվեց, շատերս վազեցինք ներքև, տարբեր կուսակցությունների պատկանող բանվորները գորգը լվանալու ժամանակ սկսել էին վիճել, վիճաբանությունը այնքան էր տաքացել, որ մոռանալով ցեմենտի վրա փռված գորգը՝ ջրի խողովակների ուժգին հոսանքները դարձրել էին իրար վրա։ Երբ մենք հասանք, նրանք ամբողջովին թրջված էին և ջրի սառնությունից դողում էին և իրար հայհոյում։
— Փողը պետք է գնա պատրիարքարանի միջոցով։
— Տո՛, սլատրիարքարա՞նը որն է, Պոլսում մեր կուսակցության կենտրոնը կա։
Նվազ տաժանելի չէր և գորգ նորոգողների վիճակը. առավոտյան ժամը 8-ին նրանք սկսում էին աշխատանքը և մինչև 2-ը կռացած էին լինում գորգի վրա, նրանք գորգը առնում էին ծնկների վրա և հյուսում, արգելված էր ծխել կամ «բոշբողազությամբ» պարապել, մի ժամ ճաշի դադարից հետո՝ նրանք նորից նստում էին մինչև ժամը 6, 7 և երբեմն էլ 8 և 9, նայած թե այդ օրվա պատվերները լրացվա՞ծ էին թե ոչ: Գորգերը լինում էին փոշոտ, տարիներով կոշիկներ էին սրբել այդ գորգերի վրա, հաճախ թոթվում էին դրանց, բարձրանում էր թոքախտի բոլոր ուժերը պարունակող փոշի: Բոլոր նորոգողներն ու լվացողները մի ձգտում ունեին — վաճառատան մեջ ծախող դաոնալ կամ գնալ մի փոքրիկ քաղաք և մասնավոր, սեփական խանութ բաց անել և հարստանալ։ Բոլոր հարուստ գորգավաճառները այդպիսով էին դիզել իրենց հարստությունը։ Մեզանից և ո՛չ մեկը ունիոնի անդամ չէր: Աշըգբաշյանը մասնավորապես հոգածու էր, որ այդպիսի վտանգավոր սատանա մուտք չգործի իր վաճառատունը։ Ով որ սկսում էր մի քիչ տրտնջալ կամ ունիոնի պրոպագանդով էր զբաղվում, կանչում էր նրան Աշըգբաշյանր, կա՛մ ծախող դարձնում, եթե անգլերեն գիտեր, կա՛մ ուղարկում էր մի փոքրիկ քաղաք փոքրիկ դրամագլխով և վերջացնում էր հարցը։ Մնացող բանվորները իհարկե զայրանում էին գնացողի վրա: