Աշըգրաշյանը մոտեցավ ծերունի ծախողին, որի հետ ես կանգնած ծխում էի, և հարցրեց նրան.
— Էլի ի՞նչ է ուզում, ի՞նչ կա։
— Սկանդալ,— պատասխանեց ծերունին կտրուկ։
— Այնպես պիտի անի, որ իրերն էլ թողնի,— պատասխանեց Աշըգբաշյանը և դժգոհությամբ մտավ իր կաբինետը։
— Ուրեմն Սարայանի երկրորդ, թերևս և երրորդ կինն էր այդ համեստ և գեղեցիկ ամերիկուհին,— մտածում էի ես։
Ես սկսեցի զբաղվել մի թեթև հաճախորդի հետ, երբ Սարայանը ներս մտավ։ Երևի նրան ոչ ոք չէր զգուշացրել կամ կարևորություն չէր ընծայել որևէ զգուշացման։
— Օ՜, իմ սիրելիս, իմ մեկ հատիկս,— բացականչեց Սարայանը և մոտեցավ։
Կինը երկարած թևերը ետ հրեց և գոոաց.
— Ամո՛թ քեզ, այսօր հինգերորդ օրն է, որ տանը չես եղել, բավական է, ես քո աղախինը կամ հարճը չեմ։
Սարայանը ջանաց հաշտության մի միջոց գտնել, սկսեց շողոքորթիչ բառերի շռայլությունը, բայց տիկինը շարունակեց․
— Ի՞նչ ես ուզում ասել դրամ ուղարկելով ծառայի միջոցով, դու չէի՞ր կարող գալ։
— Շատ եմ զբաղված, սիրելի, իհարկե, քեզ չէի կարող առանց դրամի թողնել։ Զբաղված եմ, գիշեր և ցերեկ եմ զբաղված,— պատասխանեց Սարայանը։
— Ա՛ո քո ուղարկած դրամը,— գոոաց տիկին Սարայանը և դոլլարները շպրտեց իր ամուսնու երեսին։
Մանուկնեբը սկսեցին լաց լինել, երբ տեսան, որ իրենց մայրիկը հուզմունքից և ջղայնությունից չկարողացավ նրան զսպել և սկսեց լաց լինել։ Այդ ժամանակ Սարայանը դիմեց առևտրական տրամաբանություն։
— Սիրելիս, դու միայն մի բան պետք է հասկանաս, մնացածը հեշտ է, դու պետք է հասկանաս, որ զբաղված եմ։
— Ի՞նչ գործ ունես դու քաղաքի ամենաստոր տներում,– լացակումած հարցրեց շվարած ամերիկուհին։
— Հա՜, դա է իմ զբաղմունքը, սիրելի՛ս, դրանով եմ ապրում ես։
Ամերիկուհին ոչինչ չկարողացավ ըմբռնել — լինել