հարստությունների մասին»: Որոշեցի գնալ և լսել այդ դասախոսությունը: Երբ սրահը մտա, դասախոսությունը սկսվել էր: Զարմացա, երբ տեսա, որ դասախոսն այն հույնն էր, որին ես պատահեցի ստորերկյա տրամվայում իբրև «գիշերող»: Խոսում էր կոտրատված անգլերենով, բայց անկեղծ և ոգևորված, սրահն ամբողջ լիքն էր բանվորներով: Նա խոսում էր այն մասին, որ Միացյալ Նահանգների հարստությունը գտնվում է 27 մարդու ձեռքում, նա պատմում էր խարդախության, կեղեքումի ահավոր պատմություններ: Այդ ահավոր կեղեքման զոհերը դուք եք,— ասում էր հույնը,– կաղմակերպվեցե՛ք և թույլ մի տաք, որ կողոպտեն ձեզ աշխարհի ծույլերը և այլասերվածները:
Երբ դասախոսությունը վերջացավ, մոտեցա հույնին.
— Ա՜հ, ես ասացի քեզ, որ մենք կպատահենք իրար։
— Ես հիմա հասկանում եմ քեզ,— պատասխանեցի,— ես այդ հարուստների խարդախության, ցոփության և կեղեքումին հանդիպեցի:
— Տեսնո՞ւմ ես այս բանվորներին, կառուցողներ են, սրանք, սրանք են, որ կառուցում են Նյու Յորքի վիթխարի շենքերը և իրենք ապրում են նկուղներում կամ երկնքից հաշվելով՝ աոաջին հարկը: Մի քիչ լռությունից հետո՝
— Գնանք,— ասաց հույնը:
Մենք գնացինք բանվորական թաղը, ուր գտնվում էր հույնի փոքրիկ սենյակը։
1927 թ.